Այսօր տեղի ունեցավ Հայկական բանակի 25 ամյակին նվիրված տոնական համերգ, որին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կոչով ներս բերվեց ՀՀ պետական դրոշը և ՀՀ ԶՈՒ մարտական դրոշը: Նա իր ելույթում ասաց, որ յուրաքանչյուր հայ գիտի, որ հենց այս բանակի շնորհիվ հայոց պետականություն վերականգվեց հաղթանակի հիմքի վրա:
«Քառորդ դարի ընթացքում վիթխարի ճանապարհ է անցել Հայոց բանակը: Այս տարիների ընթացքում ձևավորվեց նոր սերունդ»,-ասաց նա և նշեց, որ մեր ժողովրդի իմաստության և ավանդապաշտության շնորհիվ այդ սերնդափոխությունը մեկնարկեց և ընթանում է արդյունավետ:
Նա և նշեց, որ չնայած պետականաշինության տարիներին եղան մարդիկ, ովքեր թերահավատ էին հայոց բանակի, հայ ժողովրդի վճռականության մեջ, սակայն ինքը վստահ է, որ անցած տարի ապրիլից հետո նրանցից ոչ մեկն այլևս այդ կարծիքին չէ:
Նա նշեց, որ ապրիլյան պատերազմին տղաները պատվով, արհեստավարժ կատարեցին իրենց խնդիրը՝ պարտադրելով հակառակորդին վերադառնալ զինադադարի պայմաններին։
Վիգեն Սարգսյանն ասաց, որ ապրիլյան պատերազմից բազմաթիվ հետևություններ են արել: «Մեզ համար ապրիլի գլխավոր բացահայտումը մեր զինվորը և հրամանատարն է: Մենք հիրավի ազգ-բանակ ենք, և դա է մեր ուժը: Այս սերունդը՝ անկախության սերունդը իր ճակատագրի տերն է լինելու»,-ասաց նա և Առաքելական եկեղեցուն շնորհակալություն հայտնեց աջակցության համար:
«Մենք քանակին հակադրել ենք որակ և հաղթել ենք»,-ասաց նա և նշեց, որ ազգ-բանակի հիմքը պետք է լինի որակը և առաջին հերթին պետք է բանակը հասարակության հայելիից վերածենք հասարակության կերտման դարբնոցի: Նա նշեց, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը կարող է և անելու է լուրջ քայլեր:
«Հայտնի է, որ հայերը խաղաղասեր ժողովուրդ են, երազել ենք խաղաղ գոյության մասին, և գիտակցում ենք՝ չկա լավ և վատ պատերազմ, անկախ նրանից հաղթում, թե պարտվում ես, պատերազմը կորուստ է, վիշտ, բայց պատմությունը սովորեցրել է նաև, որ փախչելով պատերազմից, արհավիրքներից չենք խուսափում»,-ասաց նա և նշեց, որ խաղաղությունը հենց այնպես չի տրվելու, այլ պետք է վաստակենք մեր մարտունակությամբ, վճռականությամբ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01