ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 28-ի ուշ երեկոյան անակնկալ շրջայց է կատարել մի քանի մարզերի ավտոճանապարհներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Ձյան առատ տեղումները ճանապարհաշինական ընկերություններին ստիպում են աշխատել ավելի ինտենսիվ, սակայն թե որքանով են աշխատանքները արդյունավետ, նախարարը որոշեց իր աչքով տեսնել:
Առաջին կանգառը կատարվեց Աբովյանի տարածաշրջանում: Այցից անակնկալի եկած Կոտայքի ճանշինի աշխատակիցները զեկուցեցին, որ աշխատում են շուրջօրյա: Ճանապարհի այս հատվածի անցանելիությունը նախարարն ընդհանուր առմամբ գնահատեց բավարար և հորդորեց աշխատել առավել ինտենսիվ:
Ծովագյուղի մոտակայքում ճանապարհին կուտակված էին մի քանի բեռնատարներ: Տեղում պարզվեց, որ Դիլիջանի թունելն անցնելուց հետո մի բեռնատար սխալ շրջադարձ էր կատարել, որի արդյունքում փակել էր երթևեկելի հատվածի մի կողմը: «Ժամանակավոր դադարեցրել ենք ծանրաքարշ մեքենաների երթևեկը` մինչև իրավիճակը կշտկվի»,- ասաց ճանապարհային ոստիկանության տարածքային տեսուչը:
Նախարարը հանձնարարել է արագ դուրս բերել կանգնած բեռնատարը երթևեկելի հատվածից և վերականգնել բնականոն երթևեկը:
Թունելն անցնելուց հետո Դիլիջանի ոլորաններին ճանապարհների անցանելիությունը չգոհացրեց նախարարին: «Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության տնօրենն արդարացավ, թե սովորական պայմաններում այս հատվածը երկու մեքենա աղ ու ավազով լրիվ ծածկում են, վերջին օրերին 22 մեքենա խառնուրդ են շաղ տվել, բայց լիարժեք մաքրել չի հաջողվում: «Երեկ առավոտից անդադար ձյուն է գալիս, անընդհատ մաքրում ենք, աղ ու ավազով մշակում, բայց ուրբաթ երեկո է, մեքենաների ինտենսիվությունը շատ մեծ է, վարորդներն էլ անհամբեր»,- ասաց «Ծովագյուղ ՃՇՇ» տնօրեն Նորիկ Սիմոնյանը:
Նախարարը հանձնարարեց ջանքերը կրկնապատկել: Վերջին հրահանգները տալով` շարունակեց ճանապարհը դեպի Վանաձոր: Այս ճանապարհահատվածում անընդհատ տեղացող ձյունն ու բուքը դժվարացնում են մաքրման աշխատանքները, ճանապարհը հատվածաբար վատ էր մաքրված: Նախարարի նկատողությանն ի պատասխան՝ սպասարկող ընկերության ներկայացուցիչները լռեցին:
Վահան Մարտիրոսյանը զգուշացրեց, որ ստուգումներ են լինելու հաջորդ օրն առավոտյան, ակնկալվում է ճանապարհը տեսնել լիարժեք մաքրված: «Եթե իրավիճակը չշտկվի, ստիպված կլինենք վերանայել սպասարկման պայմանագրեր ձեզ հետ»,- հավելեց նախարարը:
Սպիտակի ոլորանները հանրապետության ամենաբքառատ ճանապարհներից են։ Սակայն դա չի արդարացնում ճանապարհի մեղմ ասած՝ վատ վիճակը։ Սպասարկող ճանշինի տնօրենն ասում է, թե բքի պայմաններում մաքրելն անհնար է, նախարարը հակադարձում է` դա արդարանում չէ: «Եթե մյուսների մոտ ստացվում է, ձեզ մոտ ոչ, ուրեմն դուք լավ չեք աշխատում»,- ասաց նախարարը:
Եղանակային խիստ պայմաններ են նաև Արագածի և Ապարանի տարածաշրջաններում՝ Ռիա-Թազա- Քուչակ հատվածում, որտեղ ձյան շերտը ավելի քան 50 սմ է, սակայն ճանապարհաշինարարները աշխատել են բարեխղճորեն, տեխնիկան ճանապարհին էր՝ գործի դրված, երթևեկելի հատվածը՝ լիարժեք անցանելի:
Ընթացքում մերթընդմերթ կանգառներ, նկատողություններ, լավ աշխատանքի դեպքում` գովեստի խոսքեր, ինչպես Արագածի տարածաշրջանը սպասարկող ընկերության դեպքում է: Գոհացուցիչ էր նաև Ապարանի ավտոճանապարհների վիճակը:
Աշտարակի տարածաշրջանի բետոնածածկ ճանապարհին ձնամաքրման աշխատանքները, ի տարբերություն ասֆալտապատ ճանապարհի, քիչ այլ կերպ են կատարվում: Սպասարկող ընկերության աշխատակիցը ներկայացրեց արվածը, ցույց տվեց բետոնե ծածկը մաքրելու համար հարմարեցված տեխնիկան:
Այստեղ էլ նախարարն ամփոփեց շրջայցը, ընդհանուր առմամբ ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքների վիճակը գնահատելով բավարար` ընդգծելով նաև նկատած թերությունները:
«Մինչև ուշ գիշեր շրջեցինք տարբեր մարզերով, ձնամաքրման աշխատանքներն ընթանում են: Ճանապարհաշինարարների աշխատանքների և’ դրական, և’ բացասական մասերը տեսանք: Գնահատում ենք լավ աշխատողների ջանքերը, իսկ գործում թերացողների դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասաց նախարարը:
Վահան Մարտիրոսյանի խոսքով` նմանատիպ անակնկալ այցերն ավելի արդյունավետ են` բոլոր թերացումները բացահայտելու և դրանք շտկելու ուղղությամբ հրատապ քայլեր ձեռնարկելու համար:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26