Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը իրենց հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանձնարարականներ տալ իրենց անձնական հանդիպումն անցկացնելու հնարավոր ժամկետները ու վայրը ծրագրելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում կողմերը ցույց են տվել, որ ակտիվ տրամադրված են ռուս- ամերիկյան փոխգործակցության կայունացմանն ու զարգացմանը՝ կառուցողական, իրավահավասար ու փոխշահավետ հիմքերի վրա։
Հանգամանալից քննարկվել են արդի միջազգային խնդիրները, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարը, իրադրությունը Մերձավոր արեւելքում, արաբաիսրայելական հակամարտությունը, ռազմավարական կայունության ու միջուկային զենքի չտարածման ոլորտը, իրանական միջուկային ծրագրի ու Կորեական թերակղզու շուրջ իրավիճակը։ Անդարադարձել են նաեւ Ուկրաինային։ Այս բոլոր եւ այլ ուղղություններով պայմանավորվել են գործընկերական համագործակցություն հարթել։
Ընդ որում որպես առաջնահերթություն նշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը միավորելու անհրաժեշտությունը։
Շեշտվել է փոխշահավետ առեւտրատնտեսական կապերը վերականգնելու կարեւորությունը, ինչը կարող է խթանել երկկողմանի հարաբերությունների կայուն զարգացումը։
Դոնալդ Թրամփը նշել է , որ համակրանք ունի Ռուսաստանի ու նրա քաղաքացիների հանդեպ ու խնդրել իր անունից երջանկություն ու բարգավաճում մաղթել ռուս ժողովրդին։
Պուտինն էլ իր հերթին խոսել է ամերիկացիների հանդեպ ջերմ զգացմունքների մասին՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը ավելի քան 2 հարյուրամյակ աջակցել է ԱՄերիկային ու եղել նրա դաշնակիցը երկու համաշխարհային պատերազմներում, հիմա էլ նրան դիտարկում է որպես կարեւորագույն գործընկեր ահաբեկչության դեմ պայքարում։
Ընդհանուր զրույցն անցել է դրական ու գործնական ոգով։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55