Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է «Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովի բացմանը: Նախարարը ողջունել է նման ձևաչափով քննարկումների անցկացումն ու ընդգծել, որ քաղաքացիական հասարակության մասնակցությունն ու աջակցությունը յուրաքանչյուր ասպարեզում հաջողության հասնելու ամենակարևոր գրավականներից մեկն է։ Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման գործընթացում ՔՀԿ հետաքրքրվածությունը, ակտիվ մասնակցությունն ու ամուր համագործակցությունը և այդ համատեքստում կարևորել «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» համագործակցության պլատֆորմի ստեղծումը: Նախարարը, մեջբերելով նախօրեին ՀՀ վարչապետի ելույթը, նշել է, որ հստակ հանձնարարական է տրվել՝ ակտիվացնելու կոռուպցիայի դեմ պայքարը, ներդնելու շահերի բախման կարգավորման ինստիտուտը, օպտիմալացնելու պետական համակարգը և բարձրացնելու դրա գործունեության արդյունավետությունը։ Համաժողովի ընթացքում ներկաներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարում հայտարարագրման ինստիտուտի կարևորությանը, ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև գործարար ոլորտում կոռուպցիայի հաղթահարման մարտահրավերներին և այլն: Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը, այլք:
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44