Թուրքիայի ԶՈւ-ի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության ընթացքում մահացած թուրք զինծառայողների թիվը հասել է 54-ի, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Տեղեկությունը հաստատվել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից:
Նշվում է, որ նախօրեին սիրիական Էլ Բաբում տեղի ունեցած բախումների ընթացքում թուրքական կողմն ունեցել է նաև երկու վիրավոր, վերջիններս տեղափոխվել են սահմանամերձ Գազիանթեփ և Քիլիս քաղաքների պետական հիվանդանոցներ:
Oրեր առաջ Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ սիրիական բանակին հանձնել Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ քաղաքը՝ այն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելուց հետո:
Քուրթուլմուշը նշել է, որ Էլ Բաբում թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող ռազմական գործողության նպատակն է անվտանգության մեջ պահել Թուրքիայի սահմաններն ու կանխարգելել հարավային սահմանին առկա ահաբեկչական վտանգը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44