Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերին փաստաբան Գեորգի Մելիքյանի վրա հարձակված դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Մինչ այդ Կորյուն Ներսիսյանը հունվարի 20-ին, դատարանի որոշմամբ հեռացվել էր տվյալ քրեական գործի վարույթից:
Այս առնչությամբ, ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: Նշված քրեական գործով մասնակցող պաշտպան՝ փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը թույլ էր տվել անօրինական գործողություններ:
Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչի հիման վրա 2016-ի դեկտեմբերի 23-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ պահանջելով քննության առնել թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան Գայանե Լյուդվիկյանի և թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան Գեորգի Մելիքյանի նկատմամբ ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի դրսևորած վարքագիծը և վերջինիս ենթարկել պատասխանատվության:
ՀՀ փաստաբանների պալատում հունվարի 26-ին մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազության գրությունը, որով հայտնել են, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016-ի դեկտեմբերի 13-ին փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնել էր փաստաբանների պալատին, որ դատավոր Ադամյանի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, նույն գործով հանդես եկող դատախազ Կորյուն Ներսիսյանը, փաստաբանի կողմից իր մասնագիտական գործողությունների կապակցությամբ վրդովվել է, եւ հարձակվել փաստաբանի վրա, վիրավորել, դատական նիստերի դահլիճի խոսափողը շպրտել փաստաբանի ուղղությամբ, որից հետո փաստաբանին հրավիրել է դուրս՝ հարցերը պարզաբանելու համար:
Դատախազը 34-ամյա Կորյուն Ներսիսյանն է՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է։
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26