Կենսաթոշակային համակարգում աշխատանքային ստաժերի հաշվառման պատասխանատուները կկրեն նաև ֆինանսական պատասխանատվություն:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստորագրել է հրաման՝ նախաձեռնելով լրջագույն փոփոխություններ կենսաթոշակների նշանակման, հաշվարկի եւ վերահաշվարկի դեպքերում աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի հրամանով գործողության մեջ են դրվել նշված հանձնարարականների կատարման մանրամասն ընթացակարգերը:
Այսուհետ, Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները եւ աշխատակիցներն անձնական, ներառյալ՝ ֆինանսական, պատասխանատվություն են կրելու ստաժի գույքագրմանը կամ 2017թ.-ի հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, սխալ (ոչ հավաստի) տվյալներ մուտքագրելու, ինչպես նաեւ ստաժը հաստատող փաստաթղթերում եւ համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար: Մշակվել է նաեւ անհրաժեշտ տվյալները համապատասխան ձեւաչափով տվյալների շտեմարան մուտքագրելու հստակ ուղեցույց:
Գործընթացը վերահսկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ընտրանքային եւ նպատակային ուսումնասիրությունների միջոցով իրականացնելու է աշխատանքային ստաժը հաշվարկելու (հաշվառելու) կանոնների պահպանման եւ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերում առկա եւ տեղեկատվական համակարգ մուտքագրված տեղեկատվության համապատասխանության մշտադիտարկում:
Սոցիալական ապահովության պետական ծառայություն դիմող բոլոր շահառուներին կոչ ենք անում լրացուցիչ տեղեկատվության համար այցելել www.ePension.am կամ www.ssss.am վեբ կայքեր կամ զանգահարել 114 թեժ գիծ: Կոչ ենք անում նաեւ չենթարկվել ոչ հավաստի (կեղծ) տեղեկատվության հիման վրա ավելի բարձր չափի կենսաթոշակ ստանալու որեւէ գայթակղության, քանի որ այն առաջացնելու է պատասխանատվություն, ընդհուպ մինչեւ քրեական:
Վերը նշված աշխատանքների արդյունքում ակնկալվում է, որ էապես կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կնվազեցվեն բազմաթիվ կոռուպցիոն երեւույթներ եւ կբացառվի անհիմն կամ ոչ հավաստի (կեղծ) փաստաթղթերով կենսաթոշակի գումարների ցանկացած վճարում:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26