Հունվարի 28-ին Երևանի Մուրացան հիվանդանոցում Արմավիրի ԲԿ-ից տեղափոխված 2 օրական նորածին է մահացել՝ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչներ՝ Իսա Իսայանի ու Նարինե Բրոյանի առաջնեկը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մահացած նորածնի պապիկը՝ Ռուստամ Իսայանը:
Նրա խոսքով՝ ծննդաբերությունը տեղի է ունեցել վակուումի միջամտությամբ, երեխան ծնվել է 3 կգ քաշով և ժամանակին. «Խնդիրներ են եղել, վերջին պահին կեսարյան հատման չեն դիմել, ասել են՝ արդեն ուշ է, չեն էլ առաջարկել կեսարյան հատում անել, ինչի հետևանքով երեխան վատացել է, պտղաջրեր է խմել: Ծննդաբերելուց հետո՝ երկու օր անց ասացին, որ լավ է երեխան, երրորդ օրն ասացին, որ վատ է և ուղարկեցին Երևան, որտեղ էլ երեխան մահացավ»:
Ռուստամ Իսայանը պատմեց, որ երեխայի ծնվելու երկրորդ օրը Արմավիրի հիվանդանոցից ասել են, որ կեր տանի երեխային, սակայն Երևանում բժիշկներն ասել են, որ երեխայի ստամոքսում պտղաջուր կա, մաքրելուց հետո նոր պետք է կերակրել երեխային:
«Արմավիրից բժիշկն արդեն իր ձևով ամեն ինչ գրել է, որ երեխան ծնվել է թոքաբորբով, սրտի արատով, մինչև ծնվելն ամեն ինչ նորմալ էր, իսկ ծնվելուց հետո նման բաներ գրեցին»,- ասաց Ռուստամ Իսայանը:
Վերջինիս խոսքով՝ 80 ամյա բժիշկը ծնունդներ չպետք է ընդունի. .«80 տարեկան բժիշկն ի՞նչ իրավունք ունի ծնունդ ընդունելու: Նշան Գևորգյանը Արմավիրի ծննդատան բժիշկն է: Ես այլ բան չեմ կարող ասել, պիտի նրան հեռացնեն»:
Իսայանն ասաց, որ եթե անգամ դատարան էլ դիմի, միևնույն է, արդեն գրել և ձևակերպել են:
Բժիշկ Նշան Գևորգյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, վերջինիս հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է:
tert.am
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26