Հայաստանից թվով 187 դիմորդներ կարող է անվճար ուսում ստանալ Ռուսաստանի առաջատար պետական համալսարաններում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը՝ նշելով, որ ՌԴ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին երիտասարդները կարող են ուսում ստանալ ոչ միայն մայրաքաղաք Մոսկվայում, այլև՝ ՌԴ այլ խոշոր քաղաքների համալսարաններում:
Նա նշեց, որ փետրվարի 1-ից մեկնարկում է հայտերի ընդունումը, որն անցկացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:
ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Նունե Վարդանյանն էլ ասաց, որ նախարարության պահանջով Ռուսաստանն ավելի շատ տեղ է հատկացրել բակալավրիատի դիմորդների համար և նախապատվությունը տրվել է բնական գիտությունների ֆակուլտետի դիմորդներին: «Կանենք ամեն ինչ, որ Հայաստան վերադառնալուց հետո նրանք ապահովվեն աշխատանքով և իրենց ներդրումն ունենան Հայաստանի տնտեսության զարգացման մեջ»,- ասաց Նունե Վարդանյանը:
Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն էլ նշեց, որ մրցակցությունը բաց է լինելու, թափանցիկ բոլոր դիմորդների համար: «Մրցույթը անցկացվելու է կայքում տեղադրված հարցաշարի միջոցով: Այն լրացնելու դեպքում դիմորդն ավտոմատ ներառվելու է մրցույթում: Մենք ուշադրություն ենք դարձնելու դիմորդի նախորդ գնահատականներին: Եթե բակալավրիատի դիմորդ է, ապա նայելու ենք 10-11-րդ դասարանների գնահատականները, եթե մագիստրատուրա՝ բակալավրի միջին գնահատականը»,- մանրամասնեց Կալինինը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26