Վարչապետ Կարապետյանը նախօրեին խորհրդակցության էր հրավիրել գերատեսչությունների ղեկավարներին ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի եւ կատարված աշխատանքների մասին:
Մինչ հաշվետվություններին անդրադառնալը Կարապետյանն ասել է, որ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի պրոբլեմներ կան: Վարչապետը զգուշացրել է ներկաներին՝ շատ խիստ է հետևելու կատարողականներին: «Ռեֆորմը հանգիստ ռեժիմում, առանց շունչը կտրվելու չի կատարվում: Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար»,-ընդգծել է Կարապետյանը:
Ավելի վաղ վարչապետը հանձնարարել էր, որ պետական բոլոր գերատեսչությունների ղեկավարները գույքագրեին իրենց ոլորտների ներդրումային ծրագրերը եւ ներկայացնեին 2017-ի ընթացքում կանխատեսվող ներդրումների փաթեթները: Խորհրդակցությանը վարչապետին զեկուցվել է, որ պետական գերատեսչություններից ստացվել է 249 ներդրումային ծրագիր, որոնց հիմքում ընկած են ֆինանսավորման աղբյուրի, ծրագրի սկզբի 2017-ի կատարողականի կանխատեսման եւ նոր աշխատատեղերի ստեղծման չափանիշները:
Երբ վարչապետին հարց է ուղղվել, թե արդոք հարկավոր է մարզերից ստացված ծրագրերը եւս ներառել ներդրումային նախագծերի առաջարկությունների փաթեթում, նա հանձնարարել է ծրագրերը գնահատել բիզնես տրամաբանությունից ելնելով եւ եթե համապատասխանում են չափանիշներին, ներառել այդ ցանկում:
Ի դեպ, խորհրդակցությանն Արման Սահակյանը վարչապետին զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն եւ վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով: Արման Սահակյանը զեկուցումից հետո նոր հանձնարարական է ստացել Կարապետյանից՝ ամբողջական փաթեթը պատրաստել հնարավորինս շուտ:
Կարեն Կարապետյանն ավելորդ չի համարել եւս մեկ անգամ նշել հետադարձ կապի ապահովման մասին: Վարչապետը հորդորել է մշակել հանրային իրազեկման ռազմավարություն եւ դրա իրագործման կոնկրետ քայլեր:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55