Արագածոտնի նախկին մարզպետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ ղեկավարելու է Արագածոտնի ՀՀԿ նախընտրական շտաբը, բայց վստահեցրեց, որ դեռ նախընտրական գրասենյակ չեն բացել, գործի չեն անցել։
«Սահմանված ժամկետում շտաբը կբացենք», - ընդգծեց նա՝ հավելելով, որ «Չորրորդ իշխանությունը» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը, թե նախընտրական շտաբը արդեն ձևավորված է և գտնվում է Աշտարակի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում, իրականությանը չի համապատասխանում։
«Դուք ո՞նց եք պատկերացնում՝ քաղաքապետարանի շենքում նախընտրական շտաբ կլինի՞, տրամաբանական չի, չէ»,-ասաց նա։
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք մրցակցում է Աշտարակի քաղաքապետի հետ ՀՀԿ-ի համար ձայներ բերելու համար, Սարգիս Սահակյանը ասաց, որ այդպիսի խոսակցությունները անհեթեթություն են։
«Ես մրցակցելու խնդիր չունեմ»,-շեշտեց նա։
Սարգիս Սահակյանը չպատասխանեց հարցին՝ իր եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, Արագածոտնի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելո՞ւ է։
«Ցուցակը կհրապարակվի, կտեսնեք»,-ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ Սարգիս Սահակյանը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու, փոխարենը առաջադրվելու է եղբայրը՝ Նաիրի Սահակյանը։
Արագածոտնի նախկին մարզպետը նաև նշեց, որ երբեք չի համալրելու այն նախկին պաշտոնյաների շարքերը, որոնք ՀՀԿ-ից դուրս են գալիս և ընդդիմադիր դաշտ մտնում։
«Իմ հարազատ կուսակցությունն է, ի՞նչ նեղանալ»,-ընդգծեց նախկին մարզպետը։
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26