Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը կդառնա 2017 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը: Այս մասին հայտնել են միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները:
Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը մայիսի 17-ից մինչեւ 28-ը տեղի կունենա Ֆրանսիայի Լազուրե ափին՝ Կանն առողջարանային քաղաքում:
«Ինձ համար դա մեծ պատիվ է, ես շնորհակալ եմ եւ փոքր-ինչ շփոթված»,- Ալմոդովարի խոսքը մեջբերել է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Կարող եմ միայն ասել, որ ես ամբողջությամբ, հոգով ու մարմնով կնվիրվեմ այդ առաջադրանքը կատարելուն, դա միաժամանակ թե՛ արտոնություն Է, թե՛ հաճույք»,- հավելել է 67-ամյա ռեժիսորը:
Ժյուրիի ամբողջական կազմը եւ գլխավոր մրցութային ծրագրի ֆիլմերը հայտարարվելու են ապրիլի կեսին:
Ալմոդովարը «Օսկար» երկու մրցանակի դափնեկիր է, «Ամեն ինչ իմ մոր մասին» (1999 թվական, «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգ) եւ «Խոսիր նրա հետ» (2002 թվական, «Լավագույն օրիգինալ սցենար») կինոնկարների համար:
2016 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը ավստրալացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջորջ Միլլերն Էր, որը հայտնի է նախեւառաջ Խելահեղ Մաքսի մասին ֆիլմերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
13:21
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15