Իրանի իշխանությունները պատրաստվում են համարժեք քայլեր ձեռնարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և ևս մի քանի պետությունների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ արգելող որոշման դեմ:
Ինչպես նշում է ria.ru-ն, Թեհրանի պատասխանն ուղղված կլինի արտասահմանում իրանցիների շահերի պաշտպանությանը:
«Իրանը կկայացնի որոշում, որը համարժեք պատասխան կլինի ԱՄՆ գործողություններին»,-հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Բահրամ Հասեմին:
Նա մանրամասնել է, որ արտերկրում բնակվող Իրանի քաղաքացիների հետ կապված հարցերի լուծման համար երկրի արտգործնախարարությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն արդեն սկսել է իր աշխատանքը:
Հիշեցնենք, որ օրերս Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով անորոշ ժամկետով դադարեցվել է Սիրիայից փախստականների ընդունման գործընթացը, ինչպես նաև 90-օրյա մուտքի արգելք է սահմանվել Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների նկատմամբ:
Թրամփը հայտարարել էր, որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր ներգաղթային քաղաքականությունը՝ այն ներկայացնելով որպես արգելք՝ ուղղված մուսուլմանների դեմ:
«Ուզում եմ հստակ ասել, որ սա արգելք չէ մուսուլմանների դեմ, ինչպես որ աղավաղված հաղորդեցին ԶԼՄ-ները: Սա կրոնի հարց չէ, այլ՝ ահաբեկչության և մեր երկրի անվտանգության»,- նշվում է Թրամփի տարածած հայտարարությունում:
Հավելենք, որ Թրամփի միգրացիոն հրամանագիրն իրարամերժ արձագանք է առաջացրել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: Ամերիկյան 15 նահանգների գլխավոր դատախազները Թրամփի որոշումն «ապօրինի» են որակել:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55