Ամենաբարձր աստիճանի հասած ամերիկահայ ականավոր դիվանագետ Էդվարդ Ջերեջյանի խոսքով հայրենիքի զարգացման ամենամեծ պոտենցիալ պետք չէ փնտրել արտերկրում:
"Ամենահզոր ռեսուրսը, որ Հայաստանն ունի, իր ժողովուրդն է: Այն ունի շատ խելացի, ստեղծագործող, ձեռներեց մարդիկ: Հայաստանը պետք է շենացվի ներսից",- ասում է դեսպան Ջերեջյանը:
Իր դիվանագիտական գործունեությունը դեսպան Ջերեջյանը սկսել է նախագահ Քենեդիի օրոք և աշխատել շուրջ 8 նախագահական վարչակազմերի հետ՝ հասնելով պետքարտուղարի օգնականի և տարբեր ժամանակահատվածներում Իսրայելում և Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանի նշանակումներին:
«60-ականների սկզբին պետքարտուղարությունում ես այն քչերից էի, եթե ոչ առաջին ամերիկահայը, ով ընդունվեց այդ տարիներին չափազանց էլիտար համարվող դիվանագիտական ծառայությանը»,- ասում է դեսպան Ջերեջյանը:
Ազգային փոքրամասնություն լինելու փաստին դեսպան Ջերեջյանն արձագանքում է հումորով:
«Ես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ էի, ով կարողացել էր դառնալ այդ էլիտար ակումբի անդամ: Որպես ամերիկահայ մշտապես ստիպված էի բացատրել, թե ինչ է նշանակում իմ Ջերեջյան ազգանունն ու որտեղից է այն ծագում»,- ասում է դեսպան Ջերեջյանը:
Այսօր դեսպան Ջերեջյանի հետնորդները շարունակում են ներկայացնել հայերին ամերիկյան դիվանագիտական շրջանակներում: Նրանց մի մասը ծնունդով Հայաստանից են:
«Հպարտ եմ ասել, որ ես ժառանգորդն եմ ամերիկահայ մեծ դիվանագետների ինչպիսիք են Էդվարդ Ջերեջյանը, բայց նաև ներկայացնում եմ մի նոր տեսանկյուն, որը հիմնված է իմ Հայաստանից լինելու հետ, և այդ մտածելակերպը փորձում եմ ներկայացնել ամերիկյան դիվանագիտության մեջ»,- ասում է ծնունդով Հայաստանցի, ամերիկահայ դիվանագետ Ռուբեն Հարությունյանը:
Այն հարցին, թե ինչպես է իր հայ լինելը անդրադառնում իր աշխատանքի վրա, Հարությունյանը պատասխանում է, որ այն աներկբա օգնում է։
"Ես ինձ եմ տեսնում այդպես և իմ ղեկավարություն է դիտարկում ինձ որպես կամուրջ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև, թե՛ լեզվի, թե՛ մշակույթի, թե՛ իրականության ընկալման առումով և ես փորձում եմ յուրովի ներկայացնել Հայաստանի իրականությունն ամերիկյան կառավարությանն ու դիվանագիտությանը, որ այն որոշումները, որը ընդունվում են Վաշինգտոնում լինել հնարավորին չափ ճշգրիտ և տեղեկացված",- ասում է Հարությունյանը:
Հարությունյանը ընդգծում է, որ այս առաքելությունը չափազանց պատասխանատու է: Նա ներկայացնում է ամերիկյան կառավարության շահերը Հայաստանում, բայց միևնույն ժամանակ չի ժխտում, որ նրա արժեքային համակարգում մեծ է հայկական ազդեցությունը: Իր ամերիկահայ լինելուն Հարությունյանը ևս պատասխանում է հումորով:
«Մեր ընտանիքում կա մի կատակ, ասում ենք մեր մասին գծիկով ամերիկացի: Այսինքն անգլերենից վերցված ամերիկացի ու ինչ-որ այլ էթնոսի ներկայացուցիչ»,- ասում է Հարությունյանը:
Դիվանագետներն անդրադարձան Սփյուռքի կարևորությանն ամերիկահայ հարաբերություններում, ինչպես նաև Սփյուռքում առկա սերնդափոխությանը՝ կապված Հայաստանից ԱՄՆ-ը ներգաղթի հետ:
«Միացյալ Նահանգները մեծապես աջակցում է Հայաստանին հատկապես հզոր ամերիկահայ Սփյուռքի առկայության պարագայում: Մենք դա տեսնում ենք ԱՄՆ-ը Կոնգրեսում, Հայաստանին տրամադրած տնտեսական օժանդակության չափերի, քաղաքական, դիվանագիտական հարաբերություններում»,- ասում է դեսպան Ջերեջյանը:
«Եթե մտածենք Սփյուռքի մասին 25-30 տարի առաջ, դա մեծ հաշվով պարսկահայ, պոլսահայ, Մերձավոր Արևելքից հայեր էին, որոնք հանգրվանել են ԱՄՆ-ում: Այս վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանից են գաղթել հայեր և նույնպես նոր կյանք ստեղծել ԱՄՆ-ում: Այսինքն Սփյուռքը փոխվում է»,- ասում է Հարությունյանը:
Ամերիկահայ դիվանագետների սերնդափոխության այս փոքր օրինակը վառ ապացույց է, որ սփյուռքահայ ականավոր գործիչներն ունեն իրենց արժանի հետնորդներ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55