Միացյալ Նահանգների Կոնգրեսում ներկայացվել է նոր բանաձև, որը թույլ է տալիս երկրի նախագահին ռազմական ուժ կիրառել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, եթե Թեհրանը փորձի միջուկային զենք ստեղծել:
Կոնգրեսի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի տեքստում ասվում է, որ «Միացյալ Նահանգները պետք է անի հնարավոր ամեն բան, որպեսզի երաշխավորի Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու անհնարինությունը»:
Դեմոկրատ Էլսի Հասթինգսի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևի ընդունման դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք կստանա հարկ եղած դեպքում երկրի զինված ուժերն օգտագործել Իրանի դեմ:
Հիշեցնենք, որ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս քննադատել էր Իրանի և «միջնորդ 6-յակ»-ի միջև կնքված պատմական միջուկային համաձայնագիրը, որով Արևմուտքը չեղարկել է Իրանի դեմ սահմանված ֆինանսա-տնտեսական պատժամիջոցների մի մասը, իսկ Թեհրանը՝ պարտավորվել սառեցնել միջուկային ծրագրի զարգացումը:
Թրամփը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կչեղարկի համաձայնագիրը, մինչդեռ Իրանի իշխանությունները նախազգուշացրել էին, որ Թրամփն իրավասու չէ հրաժարվել նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից:
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44