ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում դեռևս դեկտեմբեր ամսին ավարտվել է ՀՀ կառավարական 3-րդ տան գլխավոր մուտքի ավտոկայանատեղիի, շենք մուտք գործող թեքահարթակի, մուտքի դռների, շենքի վերելակների, սանհանգույցների համապատասխանեցման գործընթացը՝ հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Ներկայացված աշխատանքներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև փորձարկելու նպատակով «Ունիսոն ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն այսօր շրջայց է կատարել շենքում: Նրան ուղեկցող մեքենան նախ գլխավոր մուտքի ավտոկայանատեղիի մոտ կանգնեց, որից հետո նա սայլակով բարձրացավ շենք մուտք գործող տաքացվող թեքահարթակով: Անցնելով ավտոմատ բացվող մուտքի դռներով և բարձրանալով ձայնային ազդանշանով գործող վերելակով` Արմեն Ալավերդյանը ծանոթացավ նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխանեցված սանհանգույցներին:
Շրջայցից հետո պարոն Ալավերդյանն իր գոհունակությունն հայտնեց կատրված աշխատանքների վերաբերյալ, նշելով.- Քաղաքաշինության պետական կոմիտեի ջանքերով մեծ և որակյալ աշխատանք է կատարվել: Ես որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հաճախ եմ այցելում այս շենք, որը մինչև վերջերս դժվարությամբ էի հաղթահարում, իսկ հիմա` կատարված շինարարական աշխատանքների շնորհիվ` այն հավասար հնարավորություններ է ապահովում յուրաքանչյուրի համար:
Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանցը ներկայացնելով կատարված աշխաանքները նշեց, որ շենքի հարմարեցման համար ՀՀ կառավարության որոշմամբ 2016 թվականի բյուջեով հատկացվել է 16.702.000 դրամ, իսկ աշխատանքներն իրականացվել է «ՎԱԱՄ» ՍՊ ընկերության կողմից:
Հիշեցնենք, որ 2016 թվականը Հայաստանում հայտարարվել էր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի և ՀՀ կառավարությունը դեռևս 2015 թվականի օգոստոսի 31-ի N 40 արձանագրային որոշմամբ հավանության էր արժանացրել այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների ցանկը (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=100134):
Ի դեպ, համաձայն վերը նշված արձանագրային որոշման` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի հետ հանդիսանում է համակատարող իրականացված աշխատանքների կատարման գործում:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26