Հունվարի 26-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 65-ամյա Անահիտ Կ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16.30-ին, Երեւանի Հալաբյան փողոցում նկատել է, որ թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման եւ բանկային քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 31-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Արզումանյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 54-ամյա Կարեն Ն.-ին, որը խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել:
Կատարվում է քննություն:

