ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 1-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ այս շաբաթ նախարարությունները, գերատեսչությունները կսկսեն ներկայացնել ամփոփ ներդրումային ծրագրերը և հաջորդ շաբաթ այն կհրապարակվի: «Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը»,- հայտարարել է վարչապետը՝ ավելացնելով՝ դա չի նշանակում, որ ընթացիկ տարվում հնարավոր կլինի իրականացնել 830-850 մլն դոլարի բոլոր ծրագրերը, քանի որ դա կախված է փոխադարձ աշխատանքից:
«Դա այն ներուժն է, որ մենք այս պահին տեսնում ենք: 345 ծրագրի և′ ֆինանսական աղբյուրն է հայտնի, և′ իրագործողը: Ընդ որում՝ սա ամփոփ ծրագիր է, որտեղ կա և′ դրամաշնորհ, և′ համայնքի բյուջե, և′ մասնավոր ներդրում, և′ պետբյուջե, և′ վարկային միջոց»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ կառավարությունում քննարկվում է ևս 55 ծրագիր:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44