Փետրվարի 1-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քյորին, ով փոխանցեց Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի` իր հայ գործընկերոջն ուղղված ուղերձը` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ։ Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ուղերձի համար, իր հերթին դեսպանին հանձնեց Քրիստիա Ֆրիլանդին հասցեագրված ուղերձը։
Զրուցակիցները բարձր գնահատեցին 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կանադական դինամիկ զարգացող գործընկերությունը, անդրադարձ կատարեցին համագործակցության նոր ոլորտներին և դրանց հեռանկարներին:
Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական փոխգործակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում, մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Հայաստանի ԱԳ նախարարը և Կանադայի դեսպանը գոհունակությամբ արձանագրեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով սերտ փոխգործակցությունը: Մտքեր փոխանակվեցին ՄԱԿ-ի, Ֆրանկոֆոնիայի և ԵԱՀԿ շրջանակներում արդյունավետ փոխգործակցության շուրջ։
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Քյորն անդրադարձան մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցերի։
Հանդիպմանն արծարծվեց մերձավորարևելյան զարգացումների հետևանքով միգրացիոն հոսքերի խնդիրը։
Նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Քյորի անձնական ներդրումը, Կանադայի դեսպանին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01