Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նախատեսում է փետրվարի կեսին Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստումներ իրականացնել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքի ղեկավար և ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը։ «Նվիրիր կյանք» հիմնադրամի, Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի, Համաշխարհային բանկի ջանքերով և աջակցությամբ է հնարավոր եղել կյանքի կոչել ծրագիրը։
«Արդեն երեք ամիս է, ինչ վերաբացվել է մեր կենտրոնը՝ նոր հագեցված, վերակառուցված և վերազինված արյունաբանական կենտրոնի կլինիկական մասնաշենքը։ Մեր կենտրոնը եզակի է նրանով, որ հագեցվածությունը թույլ է տալիս կատարել այնպիսի բուժական միջամտություններ, որոնք մինչ օրս հնարավոր չէր կատարել»,- ասաց Մելիքսեթյանը։
Նա հավելեց, որ կենտրոնը վերազինվել է նոր, ժամանակակից սարքավորումներով, ստեղծվել են նոր ենթակառուցվածքներ, լաբորատոր ծառայություններ և ամենակարևորը՝ կա նոր ծառայություն, որը Հայաստանում չի եղել՝ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան։
«Ցողունային բջիջների լաբորատորիան մեծ հնարավորություն է տալիս մեզ իրագործելու մեր հետագա բուժական գործընթացը։ Բջիջները հավաքագրելուց հետո, արյունաստեղծ բջիջները ոսկրածուծից հավաքվելուց հետո դրանք գնալու են համապատասխան մշակման, սառեցման և հետագա կիրառման՝ արդեն ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում»,- նշեց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը։
Արդիականացված Արյունաբանական կենտրոնը վերաբացվել է 2016 թվականին։ Հաշվի առնելով կենտրոնի բացառիկ նշանակությունը, հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում՝ ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավ արության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26