ՀՀ բնապահպանության նախարարությունում երեկ կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Քննարկման հիմքում Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրն էր: Ներկայացված նախագծով սահմանվում են շուրջ երեք տասնյակ միջոցառումներ , որոնք ակնկալվող արդյունքի տեսանկյունից առավել արդյունավետ կդարձնեն ջրային ռեսուրսների կառավարման համակարգը: Աշխատանքային խմբի առաջին հանդիպումից հետո գերատեսչությունները սահմանված ժամկետում ներկայացրել էին համապատասխան առաջարկություններ, որոնք ներառվել էին ծրագրում:
Նշվել է օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտությունը՝ համապատասխան օրենքներում փոփոխությունների կատարումն ու ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:
Ծրագրով նախատեսվում է Ախուրյանի և Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների ընդունում, ինչը հնարավորություն կտա հաշվարկել տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները, կատարել տարածքի ջրի առաջարկի և պահանջարկի վերլուծություն:
Նախատեսվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք կներառեն ջրային ռեսուրսների պետական կադաստրի կատարելագործման, հիդրոերկրաբանական թվայնացված քարտեզի և ստորերկրյա ջրավազանի եռաչափ մոդելի մշակման, բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացներ:
Մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն ձկնաբուծական, ոռոգման և խմելու-կենցաղային նպատակներով ջրօգտագործման համակարգում, այդ թվում` տեսչական ստուգումներ ռիսկային ջրօգտագործողների մոտ, կլուծարվեն լցված, ոչ պիտանի հորատանցքերը, կվերանայվեն ձկնաբուծական տնտեսություններում ջրի քանակական նորմաների համաձայն ջրօգտագործման թույլտվությունները և այլն:
Քննարկման ընթացքում հնչած մի շարք առաջարկություններ և ուղղումներ կներկայացվեն արդեն միջգերատեսչական աշխատանքային խմբի հաջորդ նիստի ընթացքում՝ մեկ շաբաթից:

17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55