Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը երեկ վարչապետին զեկուցել է, որ 2016 թվականին կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը: Այն նախատեսում է բարձրացնել տարածքների մրցունակությունը եւ մեղմել մարզերի միջեւ առկա սոցիալ-տնտեսական անհամաչափությունները:
Նախարար Լոքյանը տեղեկացրել է, որ նշված ռազմավարության իրագործման շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում մեկնարկել է տարածաշրջանային զարգացման 7 պիլոտային դրամաշնորհային ծրագիր, որի արժեքը կազմում է շուրջ 10 մլն եվրո: Նախարարի խոսքով՝ 2017 թ. հունվարի 10-ի դրությամբ մոտ 625 համայնքի ավագանի հաստատել է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը:
Ավելին՝ աշխատանքներ կտարվեն, որպեսզի մարզերի զարգացման ռազմավարությունները մշակվեն, համայնքներում մատուցվող տարբեր ծառայությունները մասնավոր հատվածի կառավարմանը հանձնվեն, ինչպես նաեւ կանոնակարգվի աղբահանության գործընթացը: Ի դեպ, համայնքների առջեւ խնդիր է դրվել, որ ընթացիկ տարում 20 տոկոսով ավելացնեն տարեկան բյուջեները եւ էլ ավելի հստակեցնեն միջոցների բաշխումը:
Հաշվետվությունից հետո վարչապետը եւս մեկ անգամ ընդգծել է, որ անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել մարզպետների հետ՝ մարզերի եւ համայնքների զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ, համայնքներից ընտրել չեմպիոններին եւ նրանց ամեն կերպ աջակցել: Ուշագրավ է, որ Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ այն հարցին, որ սահմանամերձ համայնքների համար կառավարության քաղաքականություն մշակվի, որը կնպաստի խնդիրների լուծմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55