ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակում մի քանի շեշտադրում կա բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու հարցով:
Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Լապշինի հարցով միջազգային արձագանքին` մարդու իրավունքների տեսանկյունից:
«Մինսկում Ալեքսանդր Լապշինի ձերբակալման վերաբերյալ Դունիա Միյատովիչի նամակում մի քանի շեշետադրում կա։ Առաջինն այն է, որ արտահանձնումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել մարդու իրավունքների, լրագրողական աշխատանքի, և նրա ձևակերպմամբ՝ հակամարտության հետ կապված: Մյուս շեշտադրումն այն է, որ եթե Լապշինին արտահանձնեն Ադրբեջանին, ապա նրան սպառնում է ծանր պատիժ, իսկ դա կարող է դիտվել վրեժխնդրություն լրագրողական գործունեության համար»,-ասաց Թաթոյանը:
ՄԻՊ-ը հայտնեց, որ շատ ակտիվ աշխատանքներ են տարվում հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնց հետ Արման Թաթոյանն առաջիկայում հանդիպումներ կունենա:
Հարցին, թե արդյո՞ք այդ աշխատանքները լավ ավարտ կունենան, Արման Թաթոյանն ասաց, որ ինքը չի կարող երաշխավորել, սակայն գնահատականներ ամեն դեպքում կան:
Արման Թաթոյանն ասաց, որ իր խնդիրն է՝ առաջ քաշել մարդու իրավունքների ազատության հարցը, բացի այդ՝ կարևորել նաև լրագրողների և փորձագետների աշխատանքն Արցախում, որովհետև դրանք կանխարգելիչ նշանակություն ունեն Ադրբեջանի գործողությունների վրա:
Հարցին, թե Արման Թաթոյանը համամիտ չէ՞, որ հայտարարություններից զատ այլ քայլեր ևս պետք է արվեն, ՄԻՊ-ն ասաց, որ սովորաբար հայտարարություններին նախորդում է հսկայածավալ աշխատանք:
Հիշեցնենք, որ հայտնի բլոգերն Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա այցելել էր Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին՝ ներկայացնելով խնդիրները:
Այսպիսով՝ որոշում է կայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին:
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26