ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ, Համայնքներիգյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի (CARMAC 2) աշխատանքային խմբի ղեկավար Բեքզոդ Շամսիևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել CARMAC ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից նախորդ տարվա հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները` պարոն Շամսիևը մատնանշել է ծրագրի հաջող ընթացքի և արդյունավետության մասին, նշելով որ Հայաստանում իրականացվող ծրագիրն օրինակելի է հարևան երկրներում այս փորձը տարածելու համար, միաժամանակ նշելով այն ուղղությունները, որոնք դիտարկվել են որպես առավել առաջնային` գյուղատնտեսության արդյունավետ զարգացման համար: Դրանք են` թարմ մրգի և բանջարեղենի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը, ինչպես նաև գյուղմթերքների արտադրության կլաստերի հիմնումը: Առաջարկներ են ներկայացվել նաև գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների հզորացման, գյուղատնտեսական հողերի շուկաների հզորացման, սննդամթերքի անվտանգության ստանդարտների, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական հարցերի կատարելագործման վերաբերյալ: Լսելով հնչեցված առաջարկները և կարևորելով դրանց դերն ու նշանակությունը ագրարային բնագավառի զարգացման գործում` նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին, ներկայացրել է այն ուղղություններն ու խնդիրները, որոնց լուծումը առավելապես կնպաստի ոլորտի առաջընթացին: «Համաշխարհային Բանկի կողմից մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում նաև CARMAC ծրագիրըմեծապես նպաստել են ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը: Այժմ մեր նպատակն է հզորացնել մեր արժեշղթաները, որպեսզի արդյունքում ավելանան գյուղատնտեսների եկամուտները», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Որպես ոլորտի զարգացման համար առաջնային ուղղություններ` նախարարը, մասնավորապես, նշել է գյուղմթերքի առևտրայնացման և շուկայահանման խնդիրների լուծման անհրաժեշտությունը, գյուղմթերքի հավաքման կենտրոնների, սառեցման և փաթեթավորման գործընթացի արդյունավետ կազմակերպումը, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության և կաթնատվության բարձրացման նպատակով արհեստական սերմնավորման իրականացումը, դրանով սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով բակային մորթը վերացնելու համար հանրապետության բոլոր մարզերում սպանդանոցների կառուցումը, ՀԲ ծրագրերում ընդգրկված համայնքների կոոպերատիվներում գյուղատնտեսական կենդանիների համարակալումն ու հաշվառումը: Նախարարը կարևորել է նաև գյուղատնտեսական ապահովագրության ներդրման հարցը: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են հանգամանորեն ուսումնասիրել երկուստեք ներկայացված առաջարկությունները: Քննարկումներն ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկվել է առաջիկայում կազմակերպել սեմինար` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44