Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է քառօրյա պատերազմից հետո բացված հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի) վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ:
2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 5 484 130 100 ՀՀ դրամ: Ըստ արժույթի՝ փոխանցումները բաշխվել են հետևյալ կերպ՝ 2 519 339 800 ՀՀ դրամ, 5 032 601 դոլար, 180 428 եվրո և 62 631 827 ՌԴ ռուբլի:
Սույն թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ հավաքագրված գումարներից և կառավարության արտաբյուջետային հաշվից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել՝ ընդհանուր առմամբ 6 003 654 100 դրամի չափով, որոնք արտահայտված են հետևյալ ընդհանրական տողերում՝
Փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 1 359 862,200 ՀՀ դրամ: Այդ միջոցները տնօրինել է պաշտպանության նախարարությունը՝ ըստ իր կարիքների և առաջնահերթությունների:
Ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 1 458 724 500 ՀՀ դրամ: Առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված այդպիսի սարքավորումները բարձրացրել են դիրքերի պաշտպանունակության մակարդակը, ինչպես նաև՝ հակառակորդի տեղաշարժի վերահսկման հնարավորությունները՝ թե՛ մերձակա և թե՛ հեռու տարածությունների վրա, թե՛ ցերեկային և թե՛ գիշերային պայմաններում:


17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55