ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, փետրվարի 1-ին ընդունել է Հերոշիմայի (Ճապոնիա) քաղաքապետ Կաձումի Մացուին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Հերոշիմա այցելելու համար և վստահեցրել, որ թեև Հերոշիմա և Երևան քաղաքների համագործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակում, այդուհանդերձ ինքը պատրաստ է առավել խորացնել այն, հատկապես, որ Երևանն ընդգրկվել է «Քաղաքապետեր՝ հանուն խաղաղության» կազմակերպության կազմում: Քաղաքապետ Կաձումի Մացուին հույս է հայտնել, որ Հայաստանի այլ քաղաքներ ևս կանդամագրվեն այդ կազմակերպությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Մենք տպավորված ենք՝ տեսնելով, թե այս տարիների ընթացքում զարգացման արդյունավետ ռազմավարության շնորհիվ ինչպիսի տպավորիչ նվաճումների է հասել Ճապոնիան»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հերոշիմայի Խաղաղության հուշահամալիրի թանգարան, որտեղ ծանոթացել է ատոմային ռմբակոծությունը վկայող փաստերին: Հարգելով անմեղ զոհերի հիշատակը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է խոնարհել Զոհերի հուշահամալիրում:
Գալուստ Սահակյանը գրառումներ է կատարել Հերոշիմայի քաղաքապետարանի, Հերոշիմայի Խաղաղության թանգարանի բարձրաստիճան հյուրերի հուշամատյաններում:
Հերոշիմայից հետո ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ճապոնիայի Կիոտո քաղաք, որտեղ եղել է Kiyomizu-dera և Kinkaku-ji տաճարներում ու Hein Jingu սրբավայրում:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55