ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում պետական վերահսկողության շրջանակներում բացահայտված ռիսկերը, այդ թվում և՝ սպառողներից և հասարակական կազմակերպություններից ստացված ահազանգերը, ուսումնասիրություններ է իրականացնում այս շուկայում և արդեն ամփոփել է որոշ արդյունքներ: Այս մասին տեղեկացրին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից՝ հավելելով. «Այդ արդյունքների համաձայն՝ Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ: Հատկանշական են եղել հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները, արձանագրվել են նաև սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների, արտադրության կազմակերպմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ:
Տնտեսավարողների ցանկ
«Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներ՝ սննդի կառույցներին, գույքին, սարքավորումներին, անձնակազմին ներկայացվող հիգիենիկ պահանջներ:
Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով՝ տրվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր. մի շարք տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը ոչնչացվել է: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունները վերացնելու նպատակով՝ տրվել են նաև հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման ժամկետներ, միաժամանակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն՝ անվտանգության նորմերը արտադրական գործընթացում պահպանելու նպատակով:
Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են նաև մակնշմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները ներկայացված են Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական (ՄՄ ՏԿ 022/2011) կանոնակարգում: Մակնշման մեջ ներառվում է նաև սննդամթերքի հետ շփվող նյութերի (փաթեթավորող նյութերի) մասին տեղեկատվությունը՝ համաձայն «Փաթեթավորման անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի:
Մակնշման տիպային օրինակ Մակնշման սխալ օրինակ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) տեխնիակական կանոնակարգի 10-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 23-ի N827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի, «Սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացների իրականացման ժամանակ, տվյալ արտադրանքի անվտանգության պահանջներից ելնելով, պատրաստողը պետք է մշակի, իրականացնի եւ պահպանի վտանգի աղբյուրի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման համակարգի (ՎԱՎԿԿՀ) (անգլերեն տարբերակը՝ НАССР – Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը»:
ՍԱՊԾ-ն ներկայումս շարունակում է վերահսկողական միջոցառումները ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում և հետագծելության սկզբունքով առաջիկայում վերահսկողություն է իրականացնելու փաթեթավորող նյութեր և սննդային հավելումներ մատակարարարող կազմակերպություններում, ինչպես նաև այլ զովացուցիչ ըմպելիքների արտադրություններում»:











23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26