Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով հայտարարված «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի հաղթողներին է հանձնել Երևանի քաղաքապետի շնորհակալագրերն ու խորհրդանշական հուշանվերները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով ներկաներին համագործակցության համար՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքային իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորումը տարեցտարի ավելի գեղեցիկ դարձնելու համար` այդ, ինչպես նաև բազմաթիվ այլ նախաձեռնություններում համագործակցելով մասնավոր ընկերությունների հետ: Որպես համագործակցության նոր դրսևորում՝ Դավիթ Օհանյանը նշել է տոնական օրերին սպասարկման ու ժամանցային ոլորտի մի շարք կազմակերպությունների գործելու փաստը, ինչի արդյունքում երևանցիներն ու քաղաքի հյուրերը տոները բովանդակալից նշելու ընտրության մեծ հնարավորություն են ունեցել: Քաղաքապետի տեղակալը նաև ընդգծել է, որ «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթում հաղթողներին որոշելիս հաշվի է առնվել ոչ միայն ձևավորման ինքնատիպությունը, այլև համապատասխանությունը Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված չափորոշիչներին:
Մրցույթն այս տարի անցկացվել է երեք անվանակարգով՝ «Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն», «Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ»
և «Լավագույն տոնական ձևավորված վարչական շրջան»:
«Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրը, 2-րդ մրցանակը հանձնվել է «Կինո Հայաստան» ժամանցի կենտրոնին և լավագույն եռյակը եզրափակել է «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցը: Ամանորյա ձևավորմամբ աչքի ընկած անհատ այլ ձեռներեցներ ու կազմակերպություններ ևս պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:
«Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել քաղաքացի Ալինա Կարապետյան-Հովակիմյանի ձևավորած պատշգամբը:
Երևան քաղաքի ամանորյա ձևավորման մրցույթի «Լավագույն տոնական ձևավորված վարչական շրջան» անվանակարգում 2-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը:
Շնորհակալություն հայտնելով ուշադրության և գնահատանքի համար՝ մրցույթի հաղթողներն ու մասնակիցները նշել են, որ պարգևը նաև պարտավորեցնող է հետագայում ևս մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներում նոր նախաձեռնություններով ու գեղեցիկ լուծումներով հանդես գալու համար: Հիշեցնենք, որ համաձայն Երևան քաղաքի ավագանու համար 48-Ն որոշման՝ սահմանվել է Երևանի տարածքում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման հատվածների պարտադիր բարեկարգման կարգը, ըստ որի պետք է իրականացվի քաղաքային նշանակության փողեցներում գտնվող առևտրային օբյեկտների տոնական զարդարումը` Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44