Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպման ու դրա ընթացքում հնչած ձևակերպումների վերաբերյալ, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Անկարայում գտնվող նախագահական նստավայրում անցկացված հանդիպման ժամանակ Շիրինօղլուն բարձրացրել է նաև Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը:
Էրդողանը խոստացել էր գարնանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ավարտից հետո «զբաղվել» հարցով:
Մինչդեռ հայ համայնքն ահազանգում է. պատրիարքի ընտրությունները Թուրքիայի նախագահի հետաքրքրության շրջանակներից դուրս են, և հայ համայնքը չի ցանկանում սպասել մինչև հանրաքվեն: Հանդիպումից հետո հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ դժգոհել են՝ փաստելով, որ Շիրինօղլուն հայ համայնքի անունից հայտարարություններ անելու և պատրիարքի ընտրությունների վերաբերյալ հանդիպումներ անցկացնելու հարցում իրավասու անձ չէ:
«Անընդհատ պատրվակներ են առաջ բերվում, և ընտրությունները ոչ մի կերպ չեն անցկացվում: Ավելին՝ այժմ էլ Շիրինօղլուի միջամտությամբ գործընթացի մեջ ներգրավվեց նախագահը: Սա հարցը շեղելու համար ևս մի պատրվակ է», - «Ակօսի» հետ զրույցում նշել է հայ համայնքի ներկայացուցիչներից Թաթյոս Բեբեքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսից այս կողմ Պոլսո Հայոց պատրիարքարանն այդպես էլ չի ստացել Ստամբուլի նահանգապետարանի կողմից ընդունելության ամսաթվի վերաբերյալ պաշտոնական պատասխանը: Ակնկալվող հանդիպմանը Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրությունների հետ կապված պատրիարքարանին կից հանձնաժողովը պետք է նահանգապետարանին ներկայացներ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ եկեղեցական խորհրդի որոշումն ու հստակեցներ ընտրությունների անցկացման ժամկետները:
Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել այդ որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44