Եվրամիությունը մտադիր է ԱՄՆ-ին հստակ արտահայտել իր անհամաձայնությունները որոշակի հարցերում, սակայն ցանկանում է պահպանել համագործակցությունը, ասել է Մալթայի վարչապետ, ԵՄ Խորհրդում նախագահող Ջոզեֆ Մուսկատը ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսից հետո: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Եվրամիության երկրների առաջնորդները ուրբաթ օրը Մալթայում հանդիպման ժամանակ քննարկել են ԵՄ և ԱՄՆ հարաբերությունները, երկրի նոր վարչակազմի որոշումները` մտավախություն արտահայտելով դրանցից մի քանիսի կապակցությամբ:
«Մենք հակաամերիկանիստական զգացում չունեինք, զգացել ենք, որ պետք է համագործակցենք ԱՄՆ-ի հետ: Սակայն մենք չենք կարող լռել, երբ խոսքը գնում է սկզբունքների մասին: Ցանկացած լավ հարաբերություններում մենք կխոսենք շատ հստակ, երբ մեր կարծիքով, այդ սկզբունքները խախտվում են»,- ասել է նա:
«ԱՄՆ-ում իրավիճակի զարգացումը և ճանապարհը, որով այդ գերտերությունը ընտրում է իր դերը աշխարհում, ուղղակիորեն ազդում են աշխարհում Եվրոպայի դերի վրա»,- ասել է նա:

