Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին, չնայած այդ քայլին չգնալու վերաբերյալ միջազգային բազմաթիվ կոչերին: Լուկաշենկոն ասել է, թե Լապշինին չարտահանձնելու հիմքեր չի տեսնում: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի»-ն, այս հայտարարությամբ Լուկաշենկոն հանդես է եկել փետրվարի 3-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ինչպիսի՞ հիմքեր ունենք Ադրբեջանին չարտահանձնելու համար: Ոչ մի հիմք»,- ասել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նշել է, թե Լապշինի վերաբերյալ որոշումը կայացվել է Ինտերպոլի որոշմանը համապատասխան:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 3-ին հայտարարել էր, որ Մոսկվան դեմ է Լապշինի արտահանձնմանը:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ովբնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղայցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշին ին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև հունվարի 16-ին բողոքի ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն ճանապարհորդ-բլոգեր Ալեքսանդր Լապշինի: ՀՅԴ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները պահանջել են Լապշինին չարտահանձնել Ադրբեջանին:
Նյու Յորքում գործող լրագրողների պաշտպանության կոմիտեն ևս Բելառուսի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել:
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
19:35
19:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44