Թուրքական «Բիրգյուն» պարբերականը հատուկ հետազոտություն է անցկացրել վերջին օրերին Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած Սուադա կամ Գալաթասարայի կղզի անվամբ հայտնի հողատարածքների վերաբերյալ, որոնց անցյալի և իրական սեփականատիրոջ մասին վեճերն ակտիվացան օսմանյան սուլթան Աբդուլ Համդիի թոռնուհին ներկայացող Նիլհան Օսմանօղլուի աղմկահարուց հարցազրույցից հետո, որում վերջին նշել էր, թե կղզին և Ստամբուլի տարածքում ևս 32 տարածք իր ընտանիքի սեփականությունն են:
Օսմանօղլուն հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ նշել էր, թե այդ տարածքներն անօրինական կերպով խլվել են իրենցից կայսրության տապալումից և Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո և հավելել, որ անհրաժեշտության դեպքում կվերադարձնի այդ ամենը դատարանի միջոցով: Նա նաև քննադատել էր Թուրքիայում Աթաթուրքի իրականացրած բարեփոխումներն ու հայտարարել, որ հանրապետության հռչակմամբ Թուրքիայում ջնջվել է անցյալը, մոռացվել կրոնն ու օսմանյան լեզուն:
«Բիրգյուն»-ի թղթակիցները հետաքրքվել են կղզու օրինական կարգավիճակով և պարզել, որ Գալաթասարայի կղզին, որի հանդեպ հավակնություններ է ներկայացնում Նիլհան Օսմանօղլուն, դեռևս 1872թ.-ին օսմանյան սուլթաններից Աբդուլազիզի կողմից շնորհվել է հայտնի պոլսահայ Բալյանների (Օսմանյան պատմության ամենանշանավոր ճարտարապետների ընտանիքներից մեկը) տոհմի ներկայացուցիչներից Սարգիս Բալյանին: Օսմանյան շրջանում այս կղզում բնակվել է նաև հայտնի ծովանկարիչ Այվազովսկին, իսկ 1914թ.-ից սկսած կղզու տարածքի շինություններն օգտագործվել են որպես ածուխի պահեստներ:
Ավելի ուշ՝ արդեն 1957 թ.-ին կղզին գնել են Գալաթասարայ սպորտային ակումբի նախագահությունը, այն ժամանակ տարածքի համար վճարելով ընդհամենը 150 հազ. թուրքական լիրա:
Ինչպես հայտնի է՝ Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների գերդաստաններից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանցներկայացնում են որպես «Բալյանի» իտալական տոհմ:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44