Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փետրվարի 3-ին ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 2017-2019 թվականների Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի նախագիծը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ քննարկմանն աջակցելու համար ու հավելել, որ ԱՆ-ն կարևորում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների անմիջական և ակտիվ մասնակցությունը ծրագրի մշակման աշխատանքներում: Արդարադատության փոխնախարարը հիշեցրել է, որ համապատասխան մարմիններ ից նախարարությունը ծրագրի վերաբերյալ ստացել է առաջարկություններ, որոնք պետք է քննարկվեն նախագծում ներառելու համար: Վիգեն Քոչարյանը շեշտել է, որ նախագիծը դեռևս մշակման փուլում է և Արդարադատության նախարարությունն ակնկալում է նոր առաջարկություններ ծրագրում՝ միջոցառումներ ներառելու վերաբերյալ:
2017-2019 թվականների մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի շրջանակներում քննարկվել են խտրականության դեմ պայքարի և կանանց իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, առողջապահության պահպանմանը և կյանքի իրավունքին, կրթության իրավունքին, զինակոչիկների իրավունքների պաշտպանությանը, արդար դատաքննության իրավունքին, ազատ արդար ընտրությունների իրավունքին, ազատ արտահայտման, լրատվամիջոցների և հավաքների ազատության իրավունքին, տնտեսական իրավուն քների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր:
Քննարկմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և պետական մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար անձինք, որոնք բաց և անկաշկանդ մթնոլորտում հնարավորություն են ունեցել ներկայացված առաջարկությունները քննարկելու, ինչպես նաև նոր առաջարկություններ ներկայացնելու համար:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03