ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքին՝ ուղղված լրագրողներին, թե «պետք չէ դիլխոր լինել»:
Հարցին, թե կառավարության անդամները եթե 25 տարի շարունակ ապրեին սոցիալական ծանր պայմաններում, արդյոք դիլխոր չէ՞ին լինի, Վարդան Արամյանն ասաց, որ վարչապետի հայտարարությունը չպետք է մեկնաբանել այդ լույսի ներքո:
«Ես շատ լավ տեղյակ եմ այդ հայտարարությունից և հետևել եմ: Խնդրում եմ վարչապետի այդ հայտարարությունը չմեկնաբանեք այլ լույսի ներքո, քանի որ վստահ եմ, որ վարչապետը այլ տեսանկյունից չի արել այդ հայտարարությունը: Ես ուզում եմ կրկնեմ այդ հայտարարությունը: Տնտեսագիտության ոլորտում կա շատ հանրահայտ թեզ, կոչվում է սպասումներ: Եւ մարդկանց վարքագիծը, և տնտեսական արդյունքները՝ կախված այդ սպասումներից, բոլորովին տարբեր բաներ են, եթե դու ունես բացասական սպասումեր և ունես դրական սպասումներ: Վարչապետի հորդորը շատ պարզ էր. եթե մենք բոլորս անընդհատ չհավատանք մեր գաղափարներին, եթե մենք բոլորս անընդհատ մտածենք, որ վաղը շատ ավելի վատ է լինելու, դա նշանակում է, որ դու ինչքան էլ լավ ծրագիր նախագծես, մեծ է հավանականությունը, որ դու դատապարտած ես ձախողման, քանի որ համատարած տիրում է բացասական տրամադրվածություն»,- ասաց Վարդան Արամյանը:
«Եթե վարչապետի այդ երկու հայտարարությունները համադրում ենք, կարծում եմ, որ վարչապետի հայտարարությունը շատ հստակ էր՝ հարազատներ, բարեկամներ, եկեք մենք մտածենք ապագայի մասին՝ ավելի լավատեսական սպասումներ ունենալով»,- նշեց նախարարը:
Վարդան Արամյանի խոսքերով` շատ լավ հասկանում են, որ սոցիալական իրավիճակը ոչ բարվոք է. «Ես ինքս մի քանի անգամ նշել եմ, որ 2017 թվականը կայունացման տարի է, բայց 3.2 տոկոս տնտեսական աճը մեր ամբիցիան չէ, մեր ամբիցիաները շատ ավելի բարձր են: Որպեսզի մեր բնակչությունը տնակներում չապրի, մենք պետք է անպայման թիրախավորենք և մեր գործողություններով հավակնենք ավելի բարձր տնտեսական աճի»:
Ֆինանսների նախարարի համար նաև տարօրինակ է այն, որ վարչապետի ասածի մեջ նման ընկալում կա. «Եթե վարչապետը նույնիսկ իր ընտանիքի կողմից պատրաստ է 500 հազար դոլար տրամադրել, դա նշանակում է, որ նա իր միջոցների հաշվին պատրաստ է նման խնդիրներին լուծում տալ: Հետևաբար, չեմ կիսում այն կարծիքը, որ պարոն վարչապետը, երբ նման հայտարարություն է արել, նա նկատի ունի, որ տնակներում ապրողներ` դուք քնից արթնացեք և եղեք շատ ուրախ ու զվարթ»:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26