Ազգային ժողովի ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցությունները կողմ են քվեարկել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծին՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրներն ու գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու» մասին, որպեսզի այն դեռևս ընդգրկվի լիագումար նիստում և քննարկվի ԱԺ կողմից:
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին կողմ է նաև իշխող ՀՅԴ-ն:
Մինչ քվեարկությունը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, իրենք ունեն կայուն սկզբունք՝ կողմ են քվեարկում նախագծերին, որպեսզի դրանք քննարկման առարկա դառնան խորհրդարանում, բացառությամբ այն նախագծերի, որոնք ունեն պոպուլիստական իմաստ: «Կողմ ենք քվեարկելու: Բայց հետաքրքիր է իմանալ՝ ավարտում ենք այս ԱԺ լիազորությունները մեկ, մեկ ու կես ամսից: Բայց եթե օրենքը ընդունվեց՝ ի՞նչ է անելու այս հանձնաժողովը: Հանձնաժողովի լիազորությունները դադարելո՞ւ են, երբ գա նոր ԱԺ»,- նկատեց Աղվան Վարդանյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ եկամուտների և ունեցվածքի անհամապատասխանության գաղափարով իրենք են հանդես եկել և առաջարկում են ուսումնասիրությունը սկսեց հենց իրենցից, ՀԱԿ-ի պաշտոնավարման տարիներից: «Ուսումնասիրությունները պետք է սկսել 1991թ.-ից: Լևոն Տեր Պետրոսյանը, մնացածը, առաջինն են շահագրգռված, որ ուսումնասիրվի: Մենք հանգիստ ենք, պատրաստ ենք անցնել այս թեստը»,- նկատեց Զուրաբյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասաց, որ 25 տարի շարունակ այս ամբիոնից խոսվել է երկրի թալանի մասին, միլիարդները դուրս հանելու մասին, ի՞նչն է խանգարում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով. «Հարցը լուծենք առանց գիլիոտինի, կախաղանների, վհուկների որսի: Հանձնաժողովը կպարզի, որ եղել է հալալ քրտինքի արդյունքում վաստակած ունեցվածք, կարձանագրենք, որ կա այսքան տոննա հալալ քրտինքով մուլտի միլիոնատեր դարձած մարդ: Ի՞նչ խնդիր կա»:
Իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ իրենք դեմ են է նման ձևական երևույթներին ու քվեարկելու են դեմ:
Արդյունքում նախագիծը չընդունվեց՝ 39 կողմ, 56 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55