ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում որևէ որոշակիություն չմտցրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակների հարցով՝ նշելով, որ երբ ժամանակը գա, կիմանան բոլորը:
Հարցին, թե ՀՀԿ ցուցակում կլինե՞ն գեներալներ ու օլիգարխներ, Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք ցանկություն ունեք, որ հասարակության մի հատվածին մենք մեկուսացնե՞նք, մենք դրան հակված չենք: Անկախ ձեր տված որակումներից՝ գեներալներ, օլիգարխներ և այլն, մենք պետք է նկատի ունենանք նրանց ունակությունները պառլամենտական աշխատանքում և այդ սկզբունքով էլ պետք է կազմենք ցուցակը»:
Վահրամ Բաղդասարյանը նաև նշեց, որ ՀՀԿ կանանց միջև համերաշխ մթնոլորտ է տիրում:
«Այնպիսի համերաշխ մթնոլորտ, ինչպիսին որ ՀՀԿ կանանց մոտ է, ես այլ տեղ չեմ տեսել: Զարմանում եմ՝ այդքան կին մեկտեղ և այդպիսի համերաշխություն»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ իրենց անհանգստությունը նրանումն է, որ քանի որ համակարգ են փոխում, ապա պետք է այնպիսի ընտրություններ անցկացնեն, որպեսզի և՛ հասարակության, և՛ միջազգային կառույցների համար ընկալելի լինեն:
«Այս ընտրություններից հետո նոր համակարգ է լինելու, նոր խորհրդարան, և պետք է այնպիսի աշխատանքներ տանենք, որ կարողանանք կանոնակարգել. մենք դա գիտակցում ենք: Դուք անակնկալներ չեք տեսնի, բայց ընտրություններ են, ոչ ոք ապահովագրված չէ. կարող է՝ դեպքեր լինեն, միջադեպեր լինեն։ Դրա համար էլ գործում է օրենքը, և օրենքի սահմաններում պետք է կանոնակարգենք դրանք»,- ասաց նա:
Հարցին, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետո կարծես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դժվար է կողմնորոշվում շտաբի պետ նշանակելու հարցում, նրան արժանի փոխարինող չե՞ն գտնում, Բաղդասարյանն արձագանքեց. «Ես բազմիցս ասել եմ, որ անփոխարինելի մարդիկ չկան։ Հովիկ Աբրահամյանը երբ մեր կուսակցության մեջ էր, դեռ այդ ժամանակ էլ չէինք հայտարարել շտաբի պետի անունը: Մեր որոշումները կան, դուք դրա մասին տեղյակ կլինեք»:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26