Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Ըստ այդմ, վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 11 արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է առավել ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ տնտեսվարող 8 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ կուտակված ձյան և սառույցի մաքրման աշխատանքները պատշաճ չիրականացնելու համար:
Անդրադառնալով մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Սանիթեք» ընկերությանը, օպերատիվ շտաբին և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել աշխատանքները հատկապես բակերում և միջբակային տարածքներում, ինչպես նաև, համագործակցելով ԱԻՆ-ի հետ, շարունակել բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:
«Հետևողականորեն շարունակեք բակային տարածքների ձնամաքրման և կուտակված ձյան տեղափոխման աշխատանքները: Մեր համաքաղաքացիների դժգոհություններն այս աշխատանքների հետ կապված լիովին արդարացված են և խոսում են այն մասին, որ բակերի ձնամաքրումը կատարվում է դանդաղ և ոչ բավարար, ինչը, բնականաբար, անընդունելի է: Ներգրավեք հնարավոր բոլոր ուժերը՝ ձնամաքրումն արագ իրականացնելու համար: Նաև հետևեք, որպեսզի պատշաճ իրականացվեն տվյալ տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03