Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում այսօր կազմակերպվել էր «Ինչու և ինչպես դառնալ դիտորդ» թեմայով քննարկում:
Քաղաքագետ, նախկին դիտորդ Իրինա Ղափլանյանը նշեց, որ այս նախաձեռնությունը համախմբում է մարդկանց և նախաձեռնությանը կարող են մասնակցել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ ոչ քաղաքացիները: «Դժբախտաբար մեր իշխանությունն արդեն գրեթե երրորդ տասնամյակն է, ինչ ձախողել է իր ժողովրդի մեջ տեսլականի ձևավորման գործընթացը»,- ասաց նա և նշեց, որ եթե նույնիսկ սփյուռքի մասնակցությունն այս գործընթացում խորհրդանշական լինի, միևնույն է գոնե մեծ տրամադրություն է փոխում:
Նա նշեց, որ, հաշվի առնելով հնարավոր ընտրակեղծիքները, կարևոր է, որ դիտորդները տեղյակ լինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, որ պատրաստ լինեն դիմակայել խախտումներին:
Կանադահայ դերասանուհի, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Արսինե Խանջյանը նշեց, որ նպատակ ունեն սփյուռքի հայությանը ներգրավել այս գործընթացին, որին կարող են մասնակցել ոչ միայն հայերը, այլ նաև օտարերկրացիները:
Արսինե Խանջյանը նշեց, որ ընտրական գործընթացը շատ առանձնահատուկ է: «Մեր մասնակցությունը այս մակարդակում ոչ մի տարօրինակ կամ անհամաչափ գործողություն չէ, մեր իրավունքների մեջ է այդ ամենը: Սա այն մեխանիզմն է, որով սփյուռքը առաջին անգամ կներգրավվի ոչ ավանդական կերպով: Սա կարևոր կանչ է և՛ սփյուռքին, և՛ հայաստանցիներին, որ իրենք իրենց պատասխանատվությունը զգան այս հարցում, այսինքն՝ պետք չէ թույլտվություն, որ նոր ներգրավվես քո երկրի զարգացման գործում: Իմ բոլոր հայրենակիցները իրենց այս ամենի մասը պետք է զգան, իրավունք ունենալու կամ չունենալու հարց չկա»,- ասաց նա և նշեց, որ քսանհինգ տարվա ընթացքում եթե ոչինչ չի արվել, ապա հնարավոր է, որ ամեն ինչ սկսվի հենց հիմա: Նա նշեց, որ իրենց մասնակցությունը և ներգրավվածությունը հայրենիքի զարգացման գործում շատ պարզ է:
«Թրանսփարենսի ինթերնեյլշնլ» կազմակերպության տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ պետք է հետևել այս ընտրությունների գործընթացին, որպեսզի խախտումներ չկատարվեն: «Սփյուռքին պետք է հրավիրենք այստեղ: Պետք է բոլոր դիտորդները նախապատրաստվեն, որ իրենց պարտականությունները կատարեն: Շատ դիտորդներ նաև իրենց խորհուրդներն են ներկայացրել, որ սկսնակների համար հեշտ լինի: Պետք է նրանք հետևեն ամբողջ գործընթացին, խախտումները գրանցեն, ներկայացնեն ԶԼՄ-ներին»,- ասաց նա և նշեց, որ պետք է ներգրավեն 1000 դիտորդ և 28 կազմակերպություն: Վերջինիս խոսքով՝ իրենց կոչին շատ հայտնի մարդիկ են արձագանքել:
Սոնա Այվազյանը կարևորեց նաև, որ ընտրողներն ուշադրություն դարձնեն քաղաքական ուժերի ծրագրերին, մինչ այս նրանց տված խոստումներին և նկատեց, որ, ցավոք, քաղաքացիները համեմատականներ չեն տանում: «Քաղաքական կուսակցությունները չեն ընտրվում համաձայն իրենց քաղաքականության, ծրագրերի, այլ՝ իրենց գումարների, օլիգարխիկ ներկայացուցչությամբ կուսակցության ներսում»,- ասաց նա:
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը կարևորեց, որ հայրենադարձները նույնպես ընդգրկվեն այս գործընթացում: «2016 թվականի իրադարձություններից հետո շատ կարևոր է այս քաղաքական գործընթացներում հետևողական լինել»,- ասաց նա:
«Իրավունքի Եվրոպայի միավորում» ՀԿ նախագահ Տիգրան Եգորյանը նշեց, որ ժողովրդավարությունը սկսվում է ընտրություններից: «Ընտրությունները քաղաքացիական հասարակության կողմից խիստ վերահսկողության ներքո պետք է լինեն, հետևաբար՝ յուրաքանչյուրը պետք է մասնակցություն ցուցաբերի մոնիթորինգի գործընթացին»,- ասաց նա և կարևորեց նաև քաղաքական ուժերի ծրագրերին տեղյակ լինելը: Ըստ Տիգրան Եգորյանի՝ ընտրակաշառքների դեմ պայքարն, ամեն դեպքում, տվել է իր դրական արդյունքը:
tert.am
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26