Այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում կատարվել է մարզային բժշկական կենտրոնների կառուցում, հիմնանորոգում և վերազինում։ Շահագործման են հանձնվել Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ և նորակառույց 5 գյուղական առողջության կենտրոնները։ Մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի շինարարական աշխատանքները: Արդիականացվել և վերջին սերնդի բժշկական սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը»:
Առողջապահության նախարարը ներկայացրել է նաև 2017 թ. գերակա խնդիրները՝ առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովում, օպտիմալացում, բժշկական օգնության և սպասարկման ոլորտում պետական պատվերի կազմակերպման մեխանիզմների կատարելագործում, դեղերի շուկայում միջազգային ստանդարտների, էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրում, միջազգային առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի տեղայնացում ու ներդրում, բժշկական հաշտարարի համակարգի ստեղծում, ինչպես նաև առողջ ապրելակերպի տարածմանը միտված միջոցառումների իրականացում:
Վարչապետ Կարապետյանը, ամփոփելով հաշվետվության արդյունքները, նշել է, որ 2017 թ. ԱՆ անձնակազմից ակնկալում է չափազանց արդյունավետ աշխատանք: «Ձեր անձնակազմից սպասում եմ օպտիմալացում, որովհետև ոլորտին 85 մլրդ ՀՀ դրամ ենք հատկացնում, որը շատ չէ, բայց ավելի լավ արդյունք կարելի է ստանալ՝ քիչ գումարով: Սպասում եմ, որ քիչ թե շատ կայացած կլինիկաները մարզեր գնան, մշակույթ փոխեն, սպասում եմ էլեկտրոնային առողջապահության, նաև մյուս ծրագրերին ու ընդհանրապես ձեզնից հեղափոխություն եմ սպասում լավ իմաստով: Լիքը բան ունենք անելու և այս ոլորտը պետք է սկզբունքորեն փոխենք», - ասել է կառավարության ղեկավարը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44