Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավար Բիլ О'Ռեյլին, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինին «մարդասպան» էր անվանել, արձագանքել է Կրեմլի՝ ներողություն խնդրելու պահանջին:
«Պուտինի վարչակազմը պահանջում է, որ ես՝ ձեր խոնարհ լրագրողս, ներողություն հայտնեմ ծերուկ Վլադին մարդասպան կոչելու համար: Ուստի՝ ես արդեն սկսել եմ աշխատել այդ ներողության վրա, բայց դա կարող է մի որոշ ժամանակ տևել: Կարող եք այդ հարցով ինձ դիմել 2023թ. կողմերը»,-О'Ռեյլիի խոսքերը մեջբերում է The Washinghton Post-ը:
Հիշեցնենք, որ Կրեմլը պահանջել էր ամերիկյան Fox News հեռուստաալիքից ներողություն խնդրել նախագահ Պուտինին «մարդասպան» անվանելու համար՝ նկատելով, որ հաղորդավար Բիլ Օ'Ռեյլիի տվյալ մեկնաբանությունն ուղղակի անընդունելի է:
«Մենք համարում ենք, որ Fox TV-ից նման մեկնաբնություններ լսելն ուղղակի անընդունելի է ու վիրավորական, և, ճիշտն ասած, ուզում ենք, որ նրանք ներողություն խնդրեն»,-ասել էր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հարգում է Պուտինին, ինչից հետո Օ'Ռեյլին ՌԴ ղեկավարին «մարդասպան» էր անվանել:
«Մարդասպանները շատ են: Մեզ մոտ էլ կան բազմաթիվ մարդասպաններ: Կարծում եք՝ մեր երկիրն այդքան անմե՞ղ է»,-հաղորդավարին հակադարձել էր Թրամփը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55