Որոշ ուժեր և իրենց սպասարկող լրատվականներ, արդեն հոգեվարքի մեջ են, այն փաստից, որ «Ծառուկյան» դաշինքը օրեցօր հզորանում է, որ «Ծառուկյան» դաշինքի համախոհների շարքերը գնալով խտանում են: Քաղաքական պայքարի տեսանկյունից, չկարողանալով լուրջ հակազդեցություն ցուցաբերել և կանխել այս համաժողովրդական միավորման պրոգրեսիվ զարգացումը, իրենց չափազանց նեղ սուբյեկտիվ տեսանկյունից փորձում են մութ սենյակում սև կատու գտնել: Մասնավորապես լրատվականներից մեկը, այսօր հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվել ՌԱԿ կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի համագործակցությանը, որը տեղի չի ունեցել, քանզի ՌԱԿ-ի ներսում տարակարծություն է ձևավորվել, իսկ այս պարագայում չդիտարկել նման երկփեղկված կուսակցության հետ համագործակցության տարբերակը, խելամիտ է և բխում է միայն դաշինքի շահերից: Այս ամենից հետո, ի՞նչ պատճառաբանություն պետք է հորինի lragir.am կայքը. որպեսզի արդարացնի իր անբովանդակ և անտրամաբանական «հոդվածը», որը վերնագրվել է՝ «Գագիկ Ծառուկյանի առաջին խոշոր ձախողումը»:
Աբսուրդի չափաբաժինն այս վերնագրում այն աստիճան շատ է, որ ծիծաղից բացի, այլ ռեակցիա ընթերցողի մոտ չի առաջանա::
«Ծառուկյան» դաշինքն իր հզորության և կայացածվածության համար մեղմ ասած պարտական է Գագիկ Ծառուկյանին, ում հեղինակությունը, ամենաժողովրդական գործչի համբավն արդեն իսկ ծանրակշիռ ներդրում է՝ դաշինքը ներկայացվածության ասպեկտներով դիտարկելիս: Այս համատեքստում բոլոր այն քաղաքական միավորները, որոնց ներսում ձախ ձեռքը տեղյակ չի , թե ինչ է անում աջը, չի կարող տեղ ունենալ Ծառուկյան դաշինքում, քանզի Գագիկ Ծառուկյանի նպատակը լայն հասարակա-քաղաքական կոնսոլիդացիա ձևավորելն ու միասնական ուժերով երկրի առաջ ծառացաց սոցիալտնտեսական հիմնահարցերի դեմ պայքարելն է, իսկ ով այս ճանապարհը իր համար անընդունելի է համարում, թող ինքը որոշի իր հետագա անելիքները և թող հասարակությունը որոշի, արժի՞ նրանց քվե վստահել, թե ոչ:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55