ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ՝ նախարարը մաղթել է բեղմնավոր աշխատանք և վստահություն հայտնել, որ շարունակական համագործակցությունը կխորացնի և կամրապնդի երկու երկրների միջև կապերը:
«Ավելի վաղ մենք առիթներ ունեցել ենք շփվելու և համագործակցելու Բուլղարիայում սոցիալական ոլորտը համակարգող նախարարության հետ: Վստահ եմ, որ նոր համագործակցությամբ ոլորտում զարգացման նոր մակարդակ կարձանագրենք և կշարունակենք համատեղ գործնական քայլեր իրականացնել»,-նշել է նախարարը:
Բարձր գնահատելով նախկին համագործակցությունը և այն շարունակելու ներկայիս պատրաստակամությունը՝ տիկին Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվայան նշել է, որ այսօր իրենց երկրի համար շատ կարևոր է աշխատանքային միգրացիայի կանոնակարգման հետ կապված համաձայնագրի կիրառումը:
Նախարարը ևս կարևորելով երկրում միգրացիոն գործընթացների կանոնակարգման հարցը, հատկապես այն դեպքում, երբ երկրում առկա են աշխատանքային միգրացիոն հոսքեր, նշել է, որ խնդրի չկանոնակարգված լինելը առաջին հերթին մեծ ռիսկ է հենց ՀՀ քաղաքացիների համար՝ իրավունքների իրացման տեսանկյունից և պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով սկսել աշխատանքները:
Այնուհետև, նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում նոր քաղաքականությունը, որը միտված է աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովմանը և աշխատունակ անձի՝ սոցիալական աջակցության տրամադրման ապախթանմանը: Նախարարն անդրադարձել է նաև բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական պաշտպանության մյուս ոլորտներում ընթացող փոփոխություններին:
Տիկին Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվան բարձր է գնահատել ոլորտում իրականացվող աշխատանքները և ընդգծել, որ ամբողջ աշխարհում սոցիալական ոլորտում աշխատելը չափազանց բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է:
Հանդիպման ավարտին հետագա աշխատանքների կազմակերպման և իրականացման համար երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55