Ազգային ժողովը պետք է վերանայի կարմիր գծերի տուգանքը: Պատգամավոր Էլինար Վարդանյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում և Երևանում ավտոկայանատեղիի տեղական տուրքը չվճարելու դեպքում սահմանված 5000 դրամ տուգանքը նվազեցնել 1000 դրամ: Կառավարությունն այս փոփոխմանը դեմ չէ, բայց վարչական ծախսը փակելու համար համաձայն է 3000-5000 դրամ սահմանաչափին: Թե որքա՞ն կվազեցվի տուգանքի չափը, դեռ պարզ չէ: Նախագիծն ԱԺ մեծ օրակարգում է և սպասում է քննարկման իր հերթին:
Օրենքով, հիշեցնենք, ավտոկայանատեղիի վճարը սահմանված է յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ, մեկ օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար` 2000 դրամ, և մեկ տարվա համար՝ 12000 դրամ:
«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է առավելագուն չափ սահմանվի, որ տարեկան որոշակի գումարից ավելի չլինի տուգանքը, այլապես կարող է աբսուրդային իրավիճակ լինել, որ 12 հազար դրամ վճարի փոխարեն՝ 50 հազար դրամ տուգանք վճարի վարորդը. «1000 դրամ տուգանքին էլ ես կողմ չեմ, կարելի է սահմանել ավելի քիչ տուգանք` 500 դրամ, որը հնգապատիկ չափ է, ու սահմանել առավելագույն շեմ: Թող քաղաքացին որոշի` տարեկա՞ն վճարել, թե՞ տուգանքը վճարել: Եթե հիպոթետիկ վերցնենք` օրական մեկ անգամ 1000 դրամ տուգանվելու դեպքում տարեկան կկազմի 365 հազար դրամ»:
Ըստ նրա` խնդիրն այն է, որ ծառայություն չի մատուցվում քաղաքացիներին, կարմիր գծերն ուղղակի անիմաստ են: Տ.Քեյանը նշեց, որ վերջերս բաց նամակ էին ուղարկել քաղաքապետարան, որ կանգնեցնեն տուգանքները, քանի որ ձնակույտերի վրայով հնարավոր չի լինում կայանել, գծերն էլ չեն երևում, և քաղաքապետարանը համապատասխան որոշում է կայացրել: Հ/կ նախագահի կարծիքով` եթե ծառայություն չի մատուցվում, անիմաստ է գումար գանձելը, ավելի լավ է կայանատեղիների աշխատողներին հետ բերել, որ գոնե կհսկեն, որպեսզի մեքենաները կայանած վիճակում չվնասեն:
«Լավ է, որ խելքի են եկել, գիտակցել, որ չի կարելի 100 դրամ վճարի դիմաց՝ 5000 դրամ տուգանել: Ցավալի է, որ ուշ են նկատել, որ երևի անզգույշ են եղել և մի 0 ավել էին գրել»,- ասաց Տ.Քեյանը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26