Հայաստանի արտադրանքը արտահանելու և առևտրատնտեսական շրջանառություն իրականացնելու տարբերակներիօց մեկն էլ երկաթուղա-լաստանավային կոմունակացիան է: Երկաթուղա-լաստանավային ուղին դեռևս լիովին ի ցույց չի դրել իր առավելությունները՝ չնայած այն հանգամանքին, որ որ լաստանավային բեռնափոխադրումները ավտոմոբիլայինների հետ համեմատ ավելի անվտանգ են ու հուսալի:
Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում ակտիվացմանը միտված քայլեր են արդեն իսկ ձեռնարկվում, որոնիցից կարևոր նշանակություն նունի վագոններով բեռների փոխադրման սակագները նվազեցումը, որը կնպաստի Հայաստանի ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումների ակտիվացմանը և երկաթուղային տրանսպորտի մրցակության մակարդակի բարձրացմանը: Այսպիսով, Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվելու է միջինում 2 հազար դոլարով: Երկաթուղալաստանավային փոխադրումների սակագների նվազումը վերաբերվելու է Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումներ կատարող բոլոր ներմուծող-արտահանողներին:
Նման իջեցումը հնարավոր էր դարձել ՀԿԵ-ի կողմից նշված լաստանավի վրա տեղերի գնման և բեռնափոխադրումների գործընթացի հեշտացման և սակագների օպտիմալացման վերաբերյալ միջազգային գործընկերների հետ տարված բանակցությունների շնորհիվ: «ՀԿԵ» ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևն ասել է, որ զեղչերը տարբերակված են և հաստատվելու են տարբեր բեռների համար անհատապես: Բեռների որոշ տեսակների համար սակագները կիջնեն 80%-ով:
Զեղչերը կիրառվելու են ոչ միայն Ռուսաստանից Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների, այլև Հայաստանի տարածքով Ռուսաստանից Իրան, ԱՊՀ երկրներից Ռուսաստանի տարածքով Հայաստան եկող բեռների համար:
Առաջարկվող զեղչերը թույլ կտան նաև կրճատել ապրանքների վերջնական արժեքը, ինչը ձեռնտու է և հայկական սպառողներին, և տեղական արտադրողներին: Նվազելու են մասնավորապես հացահատիկի, անասնակերերի, սպիրտի և կոնյակի, մակարոնեղենի, պեռլիտի, հյութերի և հանքային ջրերի փոխադրման սակագները:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55