Հայաստանի հանրապետությունում Բելառուսի դեսպանատան դիմաց «ԵԼՔ» դաշինքի՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու համար նախաձեռնած բողոքի ակցիան ավարտվեց։
Ակցիայի ավարտին «ԵԼՔ» դաշինքի «Քաղաքացիական պայմանագիր» անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կազմակերպած ակցիայով բողոքն արտահայտելու ձևը չպետք է ավարտվի։
«Ես կարծում եմ, որ մի կարևոր նրբություն կա, սա պետք է լինի այն դեպքերից, որ եկանք, ակցիան արեցինք ու գնացինք, սա պետք է շարունակել: Այստեղ Բելառուսի դիվանագիտական ներկայացուցիչներին, դեսպանատան աշխատակիցների տեսնելիս պետք է ինչ-որ կերպ բողոքի նշան ցույց տալ, սակայն սա չպետք է շփոթել Բելառուսի քաղաքացիների հետ»,– ասաց նա:
Ակցիայի ավարտին «ԵԼՔ» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքականության հարցը պետք է քննարկել և լուծումները գտնել ՀՀ քաղաքական համակարգի առողջացման մեջ:
«ԵԼՔ» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն էլ ասաց, որ այս ամենից ինքը երկու հետևություն է արել, առաջինը վերաբերում էր ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան գտնվելու վայրին, մյուսն էլ ՌԴ-ին.« Բելառուսի դեսպանատան կառուցման վայրը ցույց է տալիս այդ երկրի վերաբերմունքը մեր երկրին, երկրորդ հետևությունը վերաբերում է Ռուսաստանին: Ի վերջո, Լապշինը ՌԴ քաղաքացի է, և եթե ՌԴ-ն չի կարողանում իր քաղաքացուն պաշտպանել, ապա ինչպես է պաշտպանելու մեր սահմանները»:
Ըստ Արամ Սարգսյանի՝ սրանք լուրջ գործոններ են, ըստ որի ՀՀ ԱԳՆ-ն իր հետևությունները պետք է անի: «Ազատ, անկախ Արցախ», «Միացում», «Հեռացիր» վանկարկումներով բողոքի ակցիան ավարտվեց:
Հիշեցնենք, որ հայտնի բլոգերը, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին, ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը:
Բլոգերը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:
Բելառուսի Գերագույն դատարանն ավելի վաղ մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ, ինչից հետո փետրվարի 7-ին Լապշինին հատուկ չվերթով տեղափոխել են Բաքու։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55