Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող էր փոխանցվել Ռուսաստանին կամ Իսրայելին, եթե նրա նկատմամբ այդ երկրներում քրեական գործեր հարուցված լինեին: ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման դիտարկմամբ է հանդես եկել Բելառուսում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Սուրիկովը:
«Մեր հյուպատոսական ծառայությունն աշխատել է իսրայելցիների հետ: Նրան կարելի էր հանձնել Ռուսաստանին ըստ համաձայնագրի, սակայն մենք նրա դեմ հարուցված քրեական գործ չունենք: Այսինքն` մեր Գլխավոր դատախազությունը պետք է քրեական գործ հարուցեր, որի դեպքում նրան, ամենայն հավանականությամբ, կարտահանձնեին Ռուսաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին»,- նշել է դեսպան Սուրիկովը:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավորդատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44