Հայկական կողմը պետք է լրջորեն վերանայի իր հարաբերությունները մեր երկրի համբերությունը և վստահությունը չարաշահող այլ երկրների հետ։
Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության մի շարք հարցեր ձախողվում են միայն այն բանի համար, որ Հայկական կողմը մասնավորապես ՀՀ իշխանությունները անընդհատ փորձում են հանդես գալ հանդուրժողականության և զսպվածություն ցուցաբերման կեցվածքով, որը արդեն իսկ ոմանց համար դարձել է անպատժելիության և առիթավորման մթնոլորտի երաշխավորվածություն։ Տարիներ առաջ Հայաստանի իշխանությունները անասելի լռությամբ հանդուրժեցին և ներեցին մի պետությանը` որի հետ ցանկացած այլ պետություն արդեն վաղուց խզել էր իր բոլոր տեսակի հարաբերությունները, լռեցինք և ներեցինք մեզ վրա բացահայտ կերպով ծիծաղացող և մեր պետությանը առհասարակ առհամարող ու մեր քնած զինվորին սպանած ոճրագործին ադրբեջանական կողմին հանձնողին, իսկ մենք շարունակեցինք լռել և ներելով մոռացության մատնեցինք այդ պետության կողմից մեր պետությանը պատճառված վնասի, ցավի և վշտի մասին։
Պատմությունը նորից կրկնվում է, սակայն այս անգամ մեկ այլ պետության կողմից ադրբեջանական կողմի պահանջով Հային ուզում ե՞ն հանձնել մեր թշնամի հանդիսացող նույն ադրբեջանին և այժմ էլ մենք շարունակում ենք լռելով նսեմացնել մեր ազգային հպարտությունը և դրանով իսկ ճանապարհ բացում հետագայում ուրիշ պետությունների կողմից էլ նսեմացված ու ստորացված լինելու համար։
Մի թե Հայաստանը ի վիճակի չէ այդ պետություններին վճռական կերպով ասել Ո՛Չ։
Վաղուց արդեն ժամանակն է երբ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերությունների մեջ հստակություն մտցնի, դրսևորի վճռական կամք և ազգային արժեքների պահպանման ու ամրապնդման մոտեցումներ, իսկ այն պետություններին որոնք հանդգնում են անտեսել և արհամարհել Հայաստանի Հանրապետությանը` ապա պետք է այդպիսիններին իրենց դեսպանների, իրենց քաղաքացիների և տնտեսական ու առևտրային կապերի հետ միասին ուղարկել <<Գրողի ծոց>>։
Նույն այդ պետությունների շարքին է դասվում Ռուսաստանի Դաշնությունը, որը տարիներ շարունակ չի կարողանում սանձարձակել ադրբեջանին և որի լռության պատճառով գրեթե ամեն օր Հայկական կողմը սահմանամերձ շրջաններում երիտասարդ զինվորներ է կորցնում։
Առնվազն սրիկայություն է երբ լինելով Հայաստանի ռազմական, տնտեսական և առևտրային ոլորտներում դաշնակից պետություն և անգործությամբ տեսնել ամենօրյա հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը որի հետևանքով սիստեմատիկաբար զոհվում են իրենց իբր եղբայրական ազգի զավակները։
Ելնելով վերը նշվածից մեկ հարց է առաջանում` ապա այս դեպքում ինչների՞ս է պետք իրենց ՀԱՊԿ-ը և իրենց մաքսային միությունները, Մինսկի խմբի համանախագահները և այս անիմաստ ու անօգուտ կազմակերպությունները...
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55