Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է շուրջ 30 միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Հանդիպումը հատուկ կազմակերպվել էր և մասնակիցներն ի սկզբանե հրավիրվել էին Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ու քննարկում ունենալու համար: Այսպիսի ֆորմատով հանդիպումն ուներ աննախադեպ բնույթ: Այն կազմակերպվել էր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության աջակցությամբ:
Դրանց թվում են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը, Խոշտանգումների զոհերի ռեաբիլիտացիայի միջազգային կազմակերպությունը, Բաց հասարակության եվրոպական քաղաքականության ինստիտուտը և այլն: Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրամիության ներկայացուցիչներ:
Քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նեկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումներ: Հատուկ ընգծվել է, որ նոր օրենքը նաև նպատակ ունի բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ դերը երկրի իրավական համակարգում: Դրանից բացի, քննարկվել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Հայաստանում ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ոլորտում: Արման Թաթոյանի կողմից կարևորվել է աշխատանքը հասարակական կազմակերությունների և լրագրողների հետ: Մասնավորապես, քննարկվել է ՀԿ-ների հետ աշխատանքի նոր սկզբունքները, որ դրված են օրենքում:
Մանրամասն քննարկվել են նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությանն ու դեպի Արցախ այցերին վերաբերող հարցեր: Ա.Թաթոյանը մանրամասն ներկայացրել է Արցախի օմբուդսմանի զեկույցները, դրանցում տեղ գտած՝ դաժանությունների վերաբերյալ փաստերը: Մասնավորապես, մասնակիցների մեկը հարցրել է Ա.Թաթոյանի կարծիքը այսպես կոչված Բաքվի պլատֆորմի մասին: Դրան, Արման Թաթոյանի կողմից պատասխան է տրվել, որ այն իրական չէ և չի կարող ընդունելի լինել, երբ ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, որ դաժան սպանությունները կապված էին միայն այն փաստի հետ, ո ր մարդիկ հայ են: Ադրբեջանում այնքան մեծ է ատելության մակարդակը հայերի նկատմամբ, որ չի կարող լինել իրական պլատֆորմ հենց այն էլ Բաքվում: Այսպիսի դիրքորոշումը հիմնավորվել է կոնկրետ օրինակներով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից: Մյուս հարցին ի պատասխան Արման Թաթոյանն ընդգծել է նաև, որ պատրաստ է Հայաստանի վերաբերող հարցերի հետ կապված հանդիպել, բայց սկզբունքային դիրքորոշում է այն, որ Արցախին առնչվող հարցերով պետք է բացառապես մասնակցի քննարկումների Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հա րցերը որևէ կապ չունեն քաղաքականության հետ: Դրանից բացի, Ա.Թաթոյանը կարևորել է լրագրողների աշխատանքը Արցախում և նշել, որ հիմա էլ ավելի պետք է ակտիվացնել աշխատանքը որպեսզի ակտիվանան այցերը Արցախ: Եվս մեկ անգամ կարևորվել այն սկզբունքը, որ մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում և արցախի քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտները պետք է ներգրավված լինեն բոլոր միջազգային հանդիպումներում:
Մասնակիցները բարձր են գնահատել քննարկումը Մարդու իրավունքների պաշտպանի հետ, նրա ակտիվ աշխատանքը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային մակարդակի հանդիպումներին և պատրաստակամություն հայտնել համագործակցել առանձին ուղղություններով և շարունակել նամանատիպ քննարկումները:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01