Ամերիկյան լրատվամիջոցները մասամբ հրապարակել են 2001թ. սեպտեմբերի 11-ի սոսկալի ահաբեկչությունների կազմակերպչի՝ Խալիդ Շեյխ Մուհամեդի 18 էջանոց նամակը՝ ուղղված Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային:
Ինչպես նշում է miamiherald.com-ը, նամակի հեղինակը պնդում է, որ 9/11 ահաբեկչությունների համար մեղավոր է Վաշինգտոնի վարած արտաքին քաղաքականությունը, որի հետևանքով «ամբողջ աշխարհում անմեղ մարդիկ են զոհվել»:
Մեկնաբանելով սեպտեմբերի 11-ի դեպքերը՝ Մուհամեդը գրել է, որ ահաբեկչությունների իրականացման օրն «իրենք պատերազմ չեն սկսել ամերիկացիների դեմ»: Ըստ Մուհամեդի՝ դա հրահրել են ԱՄՆ-ն ու մուսուլմանական պետությունների բռնապետները:
Նամակում Մուհամեդն Օբամային դիմել է որպես «օձի գլուխ» և «բռնաճնշող ու բռնազավթող երկրի» նախագահի: Նա նաև նշել է, որ երբևէ ներում չի խնդրի Օբամայից ու Միացյալ Նահանգներից:
Հայտնի է, որ այս նամակը գրվել է 2015թ. հունվարին: Ի սկզբանե Գուանտանամոյի ղեկավարությունը չէր ցանկանում նամակն ուղարկել Օբամային, սակայն Մուհամեդի փաստաբանը միջամտել էր՝ նշելով, որ մեղադրյալը նախագահին դիմելու իրավունք ունի: Արդյունքում ռազմական դատարանը համաձայնել է փաստաբանի ասածի հետ: Օբաման նամակը ստացել է պաշտոնը լքելուց օրեր առաջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Պակիստանում ծնված, Քուվեյթում մեծացած Մուհամեդի իրականացրած գործողությունների հետևանքով Նյու Յորքում զոհվել է մոտ 3.000 մարդ:
Խալիդ Շեյխ Մուհամեդ
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15