Երեկվա հարցազրույցներից հետո ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից Իրատես դե ֆակտո թերթը պարզաբանում է խնդրել՝ ՀՀԿ-ն լքողներին, նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առնչվող անդրադարձների շուրջ:
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
-Դուք ասել էիք. «Եթե Ձեր հարցը կոնկրետ Հովիկ Աբրահամյանի մասին է, չեմ ուզենա մեկնաբանել, իմ կուսակցական ընկերները խոսել են այդ մասին, բայց ես ցավ եմ զգում, որ ՀՀ նախագահի այդքան մեծ վստահությունից հետո, մեր երկրում այսքան մեծ ու կարևոր ծրագրերի նախաշեմին Հովիկ Աբրահամյանը զարգացումների այսպիսի ընթացք ընտրեց»: Բնութագրելով քաղաքական բարեփոխումները և կուսակցությաններին բնորոշ քաղաքական գործընթացները, նաև նշեցիք ,,Կային մարդիկ, ովքեր անհանգստացան իրենց մակարդակի, իրենց հեղինակության աստիճանի, իրենց էության կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ իրավամբ,,: Ինտրիգային անորոշություն է, որ հետաքրքրում է շատերին: Ո՞վ է ընկնում այդ բանաձևի տակ:
-Քիչ չեն, կարծում եմ, այդպիսինները, որ իրոք օգտվել են Հովիկ Աբրահամյանի հովանավորությունից, երբեմն չունենալով անհրաժեշտ արժանիքներ: Անուններ մի որոնեք, բոլորիդ էլ լավ հայտնի են:
-Դուք իսկապե՞ս ուզում եք դեսպան դառնալ՝ ինչպես գրում են լրատվամիջոցները:
-Ինչի՞ց եզրակացրեցիք: Լրատվամիջոցները այնպես են գրում՝ կարծես անձամբ են ագրիմանը հանձնել ու պատասխանն էլ ստացել են: Ես ոչ մի տեղ էլ չեմ գնում: Ինչպես տեսնում եք՝ զբաղված եմ իմ աշխատանքով: Անցած տարիներին որոշակի փորձառություն եմ ձեռքբերել և այդ փորձառությունը, կարծում եմ, օգտակար է իմ աշխատանքում: Բոլոր մնացած հարցերի պատասխանը մեկն է՝ մեր կուսակցությունում որոշումները կայացնում է կուսակցության ղեկավարը, որ և իմաստուն է, և արդարամիտ է, և քաջատեղյակ է՝ ով ինչպես է աշխատում, կարողանում է գնահատել ըստ կատարած աշխատանքի ու այդ որոշումները ընդունելի են լինում բոլորի համար:
-Իսկ Ձեր ընտրացուցակը ե՞րբ է պատրաստ լինելու:
-Ճիշտ ժամանակին, ՀՀԿ-ն երբեք որևէ օրենք չի խախտել, մինչև փետրվարի 16–ը մենք սահմանված կարգով մեր կուսակցության ընտրացուցակները կներկայացնենք ԿԸՀ: Որևէ գաղտնիք կամ ինտրիգ մի որոնեք, ամեն ինչ կլինի հրապարակային ու օրենքի շրջանակներում:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26